Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ԲՈԼՈՐԸ ԵԿԵԼ ԷԻՆ` ՊԱՏՐԱՍՏ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ»

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ԲՈԼՈՐԸ ԵԿԵԼ ԷԻՆ`

ՊԱՏՐԱՍՏ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ»


Հայաստանի ճարտարապետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար  Հովհաննես Թոքմաջյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  ցանկացած բարեփոխիչի համար նման զարգացումները պետք է սպասելի լինեն: «Ընտրությունները հենց նրա համար են, որ ամեն արդյունք  սպասելի  լինի: Այսպիսին է ուզում տեսնել պոլիտեխնիկը կառավարման այս խորհուրդը, որը ձեւավորված է գիտեք` ինչ համամասնությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ ձեւավորված համամասնության եւ իրավական դաշտի միջեւ ունենք խնդիրներ, որոնք ապագայում պետք է  լուծվեն»,- ասաց Թոքմաջյանը:

Հիշեցնենք` խոսքը վերաբերում է  Հայաստանի ճարտարապետական համալսարանում տեղի ունեցած ընտրություններին, որոնց արդյունքներով ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը:

Արդյոք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթը մինչ քվեարկությունն որոշիչ չդարձավ քվեարկության համար: «Չէ, էդպես չեմ կարծում: Բոլորը եկել էին պատրաստ քվեարկության»,- ասաց ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Թե հետագայում, որ ոլորտում եւ կառույցում գործունեություն ծավալի Հովհաննես Թոքմաջյանը, դեռ չգիտի, բայց հաստատ չի աշխատելու ճարտարագիտական համալսարանում:

Ի դեպ, Հովհաննես Թոքմաջյանը հետեւողական է լինելու բացահայտելու  իր ֆեյսբուքյան էջը կոտրած եւ «սեքս» սկանդալի հեղինակներին:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ