ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. « ԴԵ ԵՍ ԵՍ ԵՄ»
Արխիվ 12-16ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆ. « ԴԵ ԵՍ ԵՍ ԵՄ»
«Իրավունքն» արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի ճարտարագիտական համալսարանում ռեկտոր ընտրվեց դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը: «Իրավունքը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից պարզեց` չի կարծում, որ մինչ քվեարկությունը, նրա ելույթը ուղղորդող եղավ կառավարման խորհրդի անդամների համար: «Ես հանդես եմ եկել խորհրդի նիստին` որպես խորհրդի անդամ: Ճարտարագիտական համալսարանի կանոնադրության համաձայն`կառավարման խորհրդի անդամներն իրավունք ունե բացահայտ հայտնելու իրենց տեսակետը: Ես եթե նկատեցիք, ուղիղ խոսքով չասացի:
«Իրավունքը»-ը հակադարձեց` ուղիղ չասացիք, բայց ակնարկեցիք: «Դիվանագիտական հնարքների դիմեցի, դա ավելի գեղեցիկ արեցի, ոչ թե խոսքով: Դե ես ես եմ: Ես օգտվել եմ իմ հնարավորությունից, ինչպես բոլորը: Եթե դուք մտածում եք, որ ես կարող եմ կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
