ԱՐՑԱԽՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Արխիվ 12-16ԱՐՑԱԽՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է
ԱՌԱՋԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Արցախում սկսվել է առաջին հայ-իրանական համատեղ «Եվա» վավերագրական-գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորն է ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴԸ: Այս մասին հայտնում է «Regnum» գործակալությունը: Ֆիլմի պրոդյուսեր ԲԵՅՐՈՒԶԱ ՊԱԿՆԱՀԱԴԱՅԻ խոսքով, ֆիլմն իր մեջ պարունակում է համամարդկային նյութ եւ ֆիլմի վրա աշխատողները ջանում են, որպեսզի այն ցուցադրվի ոչ միայն Իրանում եւ տարածաշրջանում, այլ դուրս գա միջազգային կինոշուկա, ինչպես նաեւ մասնակցի միջազգային կինոփառատոներին: Ֆիլմի նկարահանմանը նախորդել են երկամսյա նախապատրաստական աշխատանքներ, որին մեծապես նպաստել են թե՛ ԼՂՀ իշխանությունները, եւ թե՛ բնակչությունը:
Անահիտ Աբադը հավաստում է, որ բոլոր տեխնիկական հարցերը օպերատիվ լուծում են ստանում, նկարահանման հրապարակները տեխնիկապես լավ հագեցված են, ոչ մի խնդիր չկա աշխատանքում: Ֆիլմում ընդգրկվել են ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական մակարդակի դերասաններ: Գլխավոր դերերից մեկը վստահվել է ՀՀ Վաստակավոր դերասաններից մեկին՝ ԷԼԻՆԱ ԱՂԱՄՅԱՆԻՆ: Իսկ ֆիլմում հանդես եկող երեխաները ընտրվել են հարյուրավոր դպրոցականներից: Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվելու է Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ստեփանակեեւրտում, Շուշիում, Քարինտակ գյուղում, 13-րդ դարում կառուցված Դադիվանքի տարածքում, Մարտակերտում եւ այլ վայրերում:
Նկարահանման աշխատանքները նախատեսում են ավարտել 2 ամսից:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk