Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները

«ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱՐՏԻՍՏՆԵՐՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

«ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱՐՏԻՍՏՆԵՐՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ»

 

Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան օրերս ներկայացվել է հանրապետության մարզերում եւ Արցախում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիշյալ նախագիծը շարունակական է լինելու, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ու տեղեկացրեց, որ նպատակ ունեն Հայաստանի մարզերում եւ Արցախում հանրահռչակելու օպերային արվեստը:

 

 

«ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ»


- Ծրագրի միտքը ծագեց անցյալ տարվանից, երբ մեր սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ սահմանամերձ գոտիներում ու զորամասերում: Դա համերգային ծրագիր էր, բայց գաղափարն այն էր, որ մեր հայկական օպերայի գանձերից մեկը` «Անուշ» օպերան, նույնպես ներկայացնեինք մարզերում, որովհետեւ շատ անգամ մարդիկ հնարավորություն չեն ունենում գալ Երեւան եւ դիտել մեր բեմադրությունները: Եվ որոշեցինք, որ «Անուշ» օպերան` դերասանների եւ ներկայացման որոշակի կրճատումներ անելով` մեկնենք մարզեր հյուրախաղերի: Շնորհակալ եմ մեր արտիստներին եւ երաժշտական ղեկավարին, քանի որ ծրագիրն ավելի շատ էնտուզիազմի վրա էր կառուցված: Բայց ես մեր դերասանների աչքերում բավականություն տեսա` բարի աշխատանք անելուց հզոր բան չկա: Մտադիր ենք մոտակա երկու տարվա ընթացքում հյուրախաղերով լինել Հայաստանի բոլոր մարզերում ու գյուղերում, որպեսզի հասանելի լինենք այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն գալ Երեւան: Օրինակ` գեղեցիկ հագնված մի կին մոտեցավ ու ասաց` գիտեք, այս հագուստը վերջին անգամ 20 տարի առաջ եմ հագել... Պատկերացրեք, թե դա ինչ տոն էր իրենց համար: Դա մեր նպատակներից մեկն է, որի համար հենց թատրոնը պետք է ծառայի: Թատրոնը միայն Երեւանի եւ երեւանցիների համար չէ, մեր արվեստը պետք է յուրաքանչյուր հայ բնակչի համար հասանելի լինի:

 

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՅԴ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ` ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿՈՂՔԻՆ»


-Գաղտնիք չէ, որ մարզային թատրոնները վատ վիճակում են, որտե՞ղ ներկայացրեցիք «Անուշը»:
- Օրինակ` քանի որ Ջերմուկ քաղաքում դահլիճ չկար, խաղացինք անտառում` բացօթյա, ջրվեժի կողքին: Դա արդեն, կարելի է ասել, պատրաստի մի դեկոր էր, եւ այն ոգին, որ պետք է լիներ Անուշի մեջ, կար այդ անտառում: Այսինքն` գտանք, որ ժողովրդին չպետք է առանձնացնենք նվագախմբից, հանդիսատեսը այդ բեմադրության մեջ էր` նվագախմբի կողքին: Իսկ Մարտունի քաղաքում եւ Արարատի Տափերական գյուղում խաղացինք դահլիճում: Մարտունիում կար բավականին լավ, վերջերս վերանորոգված թատրոն, որը կարծես մեր օպերային թատրոնի փոքրիկ տեսակն էր: Իսկ Արարատում խաղացինք Մշակույթի տանը:

«ԱՆՈՒՇ» ՆԱՅԵԼՈՒ «ԼԻՄԻՏԸ» ՍՊԱՌՎԵ՞Լ Է


-Օրերս Բյուրականում կայացած մշակութային քննարկման ընթացքում երաժշտագետներից մեկն ասաց` մարդիկ կան, որ «Անուշ» նայելու իրենց լիմիտը սպառել են: Ըստ նրա` մենք ունենք շատ հայ հեղինակներ, որոնց գործերն անտեսվում են թատրոնի կողմից:
- Ինչ վերաբերում է հայ հեղինակներին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում Կոմպոզիտորների միության հետ: Ունենք համատեղ ծրագիր, որ ներկայացնենք մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իսկ ընդհանրապես` առաջիկայում ունենք մի շարք պրեմիերաներ: Հուլիսին ունենք միանգամից երկու պրեմիերա` Բիզեի «Կարմեն» օպերան է, որը բավականին երկար աշխատանքից հետո վերջապես կունենա մեծ պրեմիերա: Մյուսը` Ադանի «Ժիզել» բալետը, որը երկար տարիներ չի եղել մեր օպերային թատրոնի բեմում: Մենք վերականգնել ենք ներկայացումը` նոր կոստյումներով, դեկորներով ու նոր դերասաններով: Իսկ մինչեւ տարվա վերջ մոտ 3 պրեմիերա ենք նախատեսում ենք: Կարելի է ասել` այս տարվա ընթացքում օպերային թատրոնը 6-7 պրեմիերաներ կունենա, ինչը վատ ցուցանիշ չէ: Իհարկե, պետք է ձգտենք ավելիին, բայց սկզբնական շրջանի համար բավականին մեծ աշխատանք է:



«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՏՐԻԳ ԼԻՆԵԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ»


- Պարոն Արզումանյան, տարին թատրոնի համար կարծես թե բուռն սկսվեց, ինտրիգներն անպակաս են այս թատրոնի համար:
- Ազնիվ ասեմ, չեմ գտնում, որ ինտրիգներ կան եւ շարունակվում են մեր թատրոնում: Բայց գաղտնիք չէ, որ թատրոնը շնչող օրգանիզմ է, 650 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմ ունենք, ամեն մեկն ունի իր մտածելակերպն ու պահելաձեւը: Իսկ ինչ կապված է ինտրիգների հետ, ուղղակի այս պահին չեն կարող ինտիրիգներ լինել մեր թատրոնում, որովհետեւ թատրոնի ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ արտիստներն ուղղակի ինտրիգների ժամանակ չունեն: Իսկ եթե ինչ-որ բան գիտեք, ասեք մենք էլ տեղեկանանք:


«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԴԱ ԹԱՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՏՐԻԳ ԷՐ»


-Դե, ասենք, բոլորին հայտնի փաստ է տարվա սկզբում Անտոնիո Կոնսալեսի հետ եղած միջադեպը:
- Ես արդեն այդ մասին պաշտոնական հայտարարություն արել եմ: Չեմ գտնում, որ  դա թատրոնի կողմից ինտրիգ էր: Ուղղակի մեծ հարգանով դեպի Կոնսալեսը, ասեմ` այդ մարդը վերջին վայրկյանին հրաժարվեց համերգից, ասելով, որ ինքն ուղղակի նյարդայնացած է ու հիշում է իր մայրիկին եւ չի կարող ելույթ ունենալ, որի համար արդեն ներողություն խնդրել ենք հանդիսատեսից:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված