Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐԸ

Փաստաթղթավորման սահմանափակ հնարավորության եւ ոսկու վաճառքի ու ոսկեգործության առանձնահատկությունները հաշվի առնելով` կառավարությունը որոշեց ընդառաջ գնալ եւ շրջանառության հարկի փոխարեն այս ոլորտում կիրառել արտոնագրային վճար` 0,7 մետր սեղանի համար 35 հազար դրամ` Երեւանում, 25 հազար` մարզերում, իսկ սահմանամերձ համայնքներում` 0 դրամ:

 

 

Որքան էլ կառավարության այս որոշումը նպատակ է ունեցել օժանդակել ոսկեգործության զարգացմանը, հիմա էլ ոսկու առեւտրով զբաղվողները դժգոհում են արտոնագրային վճարի չափից` պահանջելով վճարել շրջանառության ծավալի մեկ տոկոսի չափով հարկ:
Իսկ ինչպե՞ս որոշել այդ տոկոսը:
Տրամաբանական է, որ շրջանառության ծավալը որոշելու համար անհրաժեշտ է փաստաթղթավորել գործունեությունը: Սրան ոսկեգործները համաձայն չէին, եւ կառավարությունը համաձայնեց ոլորտը հարկել արտոնագրային վճարով, որի չափը ավելին չէ, քան միջին աշխատավարձ ստացող սովորական աշխատողից գանձվող հարկերը:
Ոսկու վաճառքով զբաղվողները դա մեծ գումար են համարում` պատճառաբանելով, թե առեւտուրը նվազել է, մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում եւ այլն: Հաստատագրված վճարի ավելի ցածր չափի դեպքում էլ, սակայն, այդ մարդիկ բողոքելու էին:
Պատճառները բազմազան են, եւ ոչ միշտ պայմանավորված սոցիալական վիճակով կամ ծանր պայմաններով:
Եթե ուշադրություն եք դարձրել, ապա մամուլի հրապարակումներում ավելի հաճախ օգտագործվում է ոսկու վաճառքով զբաղվողներ տերմինը, ավելի քիչ` ոսկեգործներ, եւ հազվադեպ` ոսկերիչներ:
Ոսկերիչների թիվն իսկապես սահմանափակ է, եւ ոսկերիչ վարպետները` հայ ոսկերչության դարավոր ավանդույթներին հավատարիմ, շարունակում են ստեղծել արվեստի իսկական գործեր, եւ նրանք հաճախորդի կամ արտադրանքի սպառման խնդիր չունեն:
Շուկայական հարաբերությունների պայմաններում գաղտնիք չէ, որ այդ գործով սկսեցին զբաղվել մասնագիտական պակաս հմտություններ ունեցող մարդիկ եւս, որոնց եւ անվանում են ոսկու վաճառքով զբաղվողներ, իրականում` վերավաճառողներ:
Եթե նկատել եք, ապա այսօր ցանկացած առեւտրի մեծ կենտրոն կամ տոնավաճառ ունի ոսկեգործների համար նախատեսված տաղավարներ, որոնց թիվը գնալով աճում է` գերհագեցնելով ոսկեղենի շուկան:
Արդյո՞ք հաստատագրված վճարի չափն է մեղավոր, թե ոլորտն է աստիճանաբար կորցնում իր գրավչությունն ու մրցունակությունը:
Ամենապարզ հաշվարկով մեկ միավոր ոսկեղեն իրացնելու դեպքում էլ ձեռներեցը կարող է վճարել պահանջվող հարկը:
Իսկ թե իրականում ինչ է կատարվում ոսկեղենի շուկայում, բողոքելու եւ նվնվալու փոխարեն` պետք է լուրջ եւ մասնագիտական քայլեր կատարեն «Ոսկերչությամբ զբաղվողների միավորում» եւ նման առաքելություն ունեցող հասարակական կազմակերպությունները:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված