ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԶԱՐՄԱՆՔԸ. «Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԼԱՎ ՉԻ` ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՈՒՐԱԽ-ԶՎԱՐԹ ԱՊՐՈՒՄ Է»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԶԱՐՄԱՆՔԸ. «Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԼԱՎ ՉԻ` ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՈՒՐԱԽ-ԶՎԱՐԹ ԱՊՐՈՒՄ Է»
«Մեր ինչ գործն է, թե ինչն էր զինվորների սպանության պատճառ, միայն գիտենք դեպքի մասին, բայց թե ինչն է պատճառը երեւի առաջիկայում կհրապարակի ռուսական կողմ, որովհետեւ դա ավելի շատ ռուսական կողմի կարծիքն է»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած սպանությանը, ասաց Գյումրիի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
Ապա անդրադառնալով գյումրեցիների դժգոհություններին, մասնավորապես, որ Գյումրին ամայացել է, չկան աշխատեղեր, ապրուստի միջոցներ, քաղաքապետը նկատեց.
- Կարող եք այցելել մեր քաղաք, տեսնել, որ մեր քաղաքը շատ լավ վիճակում է, ապրում ենք նորմալ, ո՞վ է ասում, որ Գյումրիում լավ չի` գյումրեցին ուրախ-զվարթ ապրում, որեւէ խնդիր չկա: Մի հավատացեք ավելորդ խոսքերին, ավելորդ երեւակայական ներկայացումների, եկեք տեսեք, համոզվեք, թե երեկոյան ինչքան մարդ կա, քաղաքը նորմալ հունով առաջ է գնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk