Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ՍԵՔՍ»-ՍԿԱՆԴԱԼԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ

Արխիվ 12-16

«ՍԵՔՍ»-ՍԿԱՆԴԱԼԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  այսօր տեղի են ունենալու ռեկտորի ընտրությունները: Ռեկտորի ընտրության համար պայքարում են երկու թեկնածու` Հովհաննես Թոքմաջյանն ու նախկին ռեկտոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը: Մինչ նիստը  ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացրել է իր ծրագիրը, որը կնպաստի համալսարանի հետագա զարգացմանը:

Հարցին`  նրա անվան հետ կապված «սեքս-սկանդալը» կօգնի՞, թե կխանգարի, Թոքմաջյանն ասաց. «Յուրաքանչյուր սկանդալ առաջանում է հակամարտությունից, որն օգտագործվում է մյուս կողմին խանգարելու համար: Որևէ սկանդալ ինձ երբեք չի խանգարել և չի կարող խանգարել առաջխաղացում ապահովելու համար»:

Եթե  Թոքմաջյանը ռեկտոր չընտրվի, նա դա  կկապի «սեքս-սկանդալի»՞, թե՞ մյուս թեկնածուի ուժեղ լինելու հետ, Թոքմաջյանն ասաց, որ քվեարկությունը տվյալ ժամանակ տվյալ միջավայրում առաջացած փոխհարաբերությունների գնահատականն է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ