ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
Հայաստանի ճարտարագիտական համալսարանում այսօր տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ: Մինչ այդ, սակայն, կառավարման խորհրդի նիստը թեժ ընթացավ: Բանն այն է, որ կառավարման խորհրդի անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նստել է նախագահությունում` կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի կողքին: Այս հանգամանքը դուր չեկավ խորհրդի անդամներից մի քանիսին, ովքեր նախարարին կոչ արեցին տեղ զբաղեցնել իրենց շարքերում: Ի պատասխան` Սամվել Նիկոյանն ասաց, որ Արմեն Աշոտյանը բոլոր համալսարանների նիստերում էլ նստում է նախագահությունում:
Խորհրդի անդամներից մեկն էլ ասաց, որ նախարարի` այդտեղ նստելն ավելորդ ճնշում է իրենց և նիստը նախագահողի վրա: «Մենք էլ, դուք էլ ճնշվողը չեք»,- պատասխանեց Նիկոյանը:
Դասախոսներից մեկն էլ հայտարարեց, որ ուսանողներից երեքը, որոնք ընդգրկված են խորհրդում, ավարտել են մագիստրատուրան և այլեւս բուհի ուսանող չեն ուստի չեն կարող քվեարկել: Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Իսպիրյանն էլ հակադարձեց` սա առաջին դեպքը չէ, որ փորձում են այնպես անել, որ ուսանողների ձայնը տեղ չհասնի:
Մանրամասները առաջիկայում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ: Մինչ այդ, սակայն, կառավարման խորհրդի նիստը թեժ է ընթանում: Խնդիրն այն է, որ կառավարման խորհրդի անդամ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նստել է նախագահությունում` կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի կողքին: Այս հանգամանքը դուր չեկավ խորհրդի անդամներից մի քանիսին, ովքեր նախարարին կոչ են անում տեղ զբաղեցնել իրենց շարքերում: Ի պատասխան` Սամվել Նիկոյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը բոլոր համալսարանների նիստերում էլ նստում է նախագահությունում: «Եթե որևէ մեկին հրավիրում եմ, որ նստի այստեղ, ես դա քննարկման թեմա չեմ դարձնում», – նշեց նա: Խորհրդի անդամներից մեկը նշեց, թե նախարարի` այդտեղ նստելն ավելորդ ճնշում է իրենց և նիստը նախագահողի վրա: «Նախարարի այստեղ նստելը միմիայն մեր վրա ճնշում գործադրելու համար է, ձեր վրա էլ են ճնշում գործադրում», – նշեց նա: Ի պատասխան Նիկոյանը նշեց. «Մենք էլ, դուք էլ ճնշվողը չեք»: Իսկ խորհրդի անդամը շարունակեց. «Ավելորդ լարվածություն մի ստեղծեք, ոչ մի իմիջի իջեցում չէ: Մենք համաձայն ենք, որ դուք նախարար եք»: Հավելենք, որ հարցի իրավունքով հանդես եկավ դասախոսներից մեկը և նշեց, որ ուսանողներից երեքը, որոնք ընդգրկված են խորհրդում, ավարտել են մագիստրատուրան և այլևս չեն հանդիսանում բուհի ուսանող, ուստի չեն կարող քվեարկել. «Առաջարկում եմ քնարկման դնել նրանց խորհրդից հանելու հարցը»: Ուսանողական խորհրդից Գոռ Իսպիրյանն էլ իր նշեց, որ սա առաջին դեպքը չի, որ փորձում են այնպես անել, որ ուսանողների ձայնը տեղ չհասնի: Նա ասաց, որ ցանկացած տեսակի առիթ օգտագործել են իրենց ճնշելու համար:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/