Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՍՏԻԿԱՆԻՆ. «ԷՍ ՅԵՔԱ ՏՌԱՍԻ ՎՐԱ ԷԼ ԱՎՏՈ ՉԿԱՐ, ԴԵՊՈՒՏԱՏԻՆ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԱՑՆԵ՞Ս...»

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՍՏԻԿԱՆԻՆ. «ԷՍ ՅԵՔԱ ՏՌԱՍԻ ՎՐԱ ԷԼ ԱՎՏՈ ՉԿԱՐ, ԴԵՊՈՒՏԱՏԻՆ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԱՑՆԵ՞Ս՛»

 

Հունիսի 19-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, Երեւան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Սակայն, սա չէ ուշագրավ, այլ այն, որ մինչ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից հայհոյանքների տեղատարափով դուրս է գալիս ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆԸ. «Էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար, դեպուտատին պիտի կանգնացնես, ակտ գրես, բեսամթ տղա էս դառել դու, արա՛…»: Ապա պատգամավորը նույն ոճով շարունակում է. «Քեզ դրել ես, Հիսուս Քրիստոսի աշակերտի տեղը…Անշնորքավարի ակտ ես գրում դեպուտատի վրա»: Թերեւս հրապարակված տեսանյութից միայն այսքանն էր առանց հայհոյանքների, ինչը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը: Իսկ մնացած մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ