Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՊՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ. ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 7180 ԱՎԱՆԴԱՏՈՒ

Արխիվ 12-16

ԱՊՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ. ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՇՈՒՐՋ 7180 ԱՎԱՆԴԱՏՈՒ

 

«Իրավունքի» խմբագրություն էր դիմել 87-ամյա տիկին  ՌՈԶԱՆ, ով նշում է, որ առ այսօր «Հայխնայբանկում» տարիներով կորցրած իր ավանդները չեն վերադարձրել: Թեպետ որքանով տեղյակ ենք, անցած տարի պետությունը վճարել է 1929 թվի ծնվածների, իսկ հիմա վճարում է մինչեւ 1931 թվականի ծնվածների ավանդները: Թե ինչո՞վ է պայմանավորված, որ 1928 թվականին ծնված վերոնշյալ քաղաքացին դուրս է մնացել այս ցուցակից, հետաքրքրվեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանից: Մեր հարցմանն ի պատասխան, պարզվեց հետեւյալը. «Վերոնշյալ քաղաքացին Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվել է 10.10.2014 թ.-ին, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ձեռք է բերել 26.11.2014 թ.-ին: Ավանդի դիմաց փոխհատուցման հանրապետական ցուցակում քաղաքացու հերթական համարը 7812 է:  2015 թ. մայիս ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել է շուրջ 7180 ավանդատու»:

Այնպես որ, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, եթե ոչ հանուն ձեր հարազատների, ապա հանուն ավանդների վերադարձման` զինվե՛ք համբերությամբ ու երկար եւ առողջ ապրեք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ