Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԲՈՐՇՉԻՑ ՀԵՏՈ ՄԱՆԱՆԵԽՆ ԱՎԵԼՈՐԴ Է »

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ  ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԲՈՐՇՉԻՑ ՀԵՏՈ ՄԱՆԱՆԵԽՆ ԱՎԵԼՈՐԴ Է »

 

Ինչպես հայտնի է, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը   հոսանքի թանկացման դեմ   մայիսի 27-ին տեղի ունեցած  բողոքի ակցիային ներկա էր եղել: Թեեւ պատգամավորը  «Իրավունք»-ին ասել էր, որ դա զուտ պատահականություն է, այնուամենայնիվ, փաստ է` պատգամավորը կամա թե ակամա մասնակցել է  ակցիային: «Իրավունքը»   պատգամավորից պարզեց` այսօրվա բողոքի ակցիային մասնակցելու է, թե ոչ:  «Ես դժգոհ եմ հոսանքի թանկացման   փաստից, բայց որոշ հանգամանքներից ելնելով` չեմ մասնակցի ակցիային»,-ասաց պատգամավորը:

Համլետ Հարությունյանն իր դժգոհությունն արտահայտելու է դժգոհ  մնալով. տարիքն այլ քայլեր անել թույլ չի տալիս:  «Բացի այդ` էլ ինչպե՞ս արտահայտեմ: Բորշչից հետո մանանեխն ավելորդ է: Չեմ կարծում` ակցիաները կստիպեն իջեցնել հոսանքի գինը: Բայց այս  ակցիաների շնորհիվ գուցե հետագա թանկացումներից ձեռնպահ մնանք»,- եզրափակեց պատգամավորը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ