ԱԱԾ-ՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾՈՒՄ ՄՀԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ է ՈՐՊԵՍ ՎԿԱ
Արխիվ 12-16ԱԱԾ-ՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾՈՒՄ ՄՀԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԸ
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ է ՈՐՊԵՍ ՎԿԱ
2009թ.-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով ԱԱԾ-ում հարուցված նոր քրեական գործով փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը ներգրավված է, որպես վկա: Այս մասին iravunk.com-ին ասաց անձամբ Պ. Մհերյանը:
Անդրադառնալով գործի ընթացքին փոխոստիկանապետի հայրը նկատեց.
- Ինձ տեղեկացրել են, որ դեռեւս ուսումնասիրում են գործի նյությերը, ինձ էլ, դեռ չեն կանչել, չնայած ասել են, որ ններգրավված եմ, որպես վկա:
Նշենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ում քրգործը հարուցվել է առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009թ-ի փետրվարի 3-ին վերելակից դուրս գալու ընթացքում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk