«ԵՐԿՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԿՈՊԻՏ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՆ ԷՐԵԽՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ԵՐԿՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԿՈՊԻՏ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՆ
ԷՐԵԽՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Դերասան Վարդան Պետրոսյանի նկատամբ քրեական գործը հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանում վարույթ է հարուցվել՝ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: iravunk.com-ի հետ զրույցում տուժողների ներկայացուցիչ փաստաան Ռուբեն Բալոյանը նշեց, որ ակնկալում է, որ գոնե Վճռաբեկ դատարանը կհաստատի արդարությունը, քանի որ.
- Ես ակնկալում եմ, որ Վճռաբեկ դատարանը կբեկանի երկու` առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները, քանի որ երկուսն էլ պարտավոր էին փորձաքննություններ նշանակել` պարզելու համար, թե տուժողին, որքան վնաս է հասցվել: Երկու դատարաններն էլ կոպիտ ոտնահարել են էրեխու` Տաթեւի, իրավունքները:
Բացի այդ, տուժող կողմը պահանջում է փոխհատուցել փաստաբանին վճարվող հետևյալ գումարները. Տ. Հակոբյանի կողմից` 250.00 ՀՀ դրամ, Ա. Հակոբյանի կողմից` 1.000.000 ՀՀ դրամ, տուժող Հ. Հակոբյանի կողմից` 250.000 ՀՀ դրամ, տուժող Է. Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ն. Հայրապետյանի` 400.000 ՀՀ դրամ և տուժողի իրավահաջորդ Ա. Կարապետյանի կողմից` 400.000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ` մայիսի 5-ին, Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է 5 տարի ժամկետով ազատազրկում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
