Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

Զարմացած

Արխիվ 12-16

Ամառները եռում է ոչ միայն ջուրը` ավտոմեքենայի շարժիչի հովացման համակարգում, այլեւ ոմանց ուղեղը: Այսպես, ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում հայտնաբերեցինք հետեւյալ «դավադրության տեսությունը». «Իմ Հայ ժողովուրդ, եղեք խելացի եւ իմաստուն, օլիգարխները պառլամենտը ամեն քայլին գնացին որ ազգին ոտքի հանի, ու Վովայի միջոցով ձեզ մահակների տակով անցկացնի, մի խոսքով մայդան կամ մարտի մեկ անի, զգոն եղեք, մի՛ տրվեք որոշ սադրիչ` իբր կազմակերպիչներին, որ չհասնեն Վովայի նպատակներին,.այս շինցու սրանց կողմից արհեստական թանկությունը սպանդ անելու համար է»:

 

 

Դե, ամեն ինչ կպատկերացնեի, բացի այդպիսի ֆանտաստիկայից` իբր իշխանությունն ուզում է անպայման ծեծե՞լ ժողովրդին, այդ պատճառով հոսանքը թանկացնում է, որպեսզի ժողովուրդը փողոց դուրս գա: Ճիշտ է, գրառման հեղինակը Ստյոպա Սաֆարյանը չէ, բայց երեւում է այդ «դավադրության տեսությունը» նրան այնքան է դուր եկել, որ արդեն երկու օր է իր պատը չի մաքրում այդ զառանցանքից: Դրա համեմատ արդեն լրիվ անմեղ է երեւում եվրոպաներում դեգերող «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի պրիմիտիվ միտքը. «Նազարյանն ո՞ւմ շուննա, Սերժի, չէ՞, Բիբինն ո՞ւմ շուննա, Պուծինի, չէ՞, բա ինչի եք դրեսիրովկա արած շներին քացու տակ տալիս, եթե դրեսիրովչիկներն են հրաման տալիս, հիմա մենք 100-անոց մեխը թողել ընկել ենք մանրների հետեւից»:
Իսկ այն պահից սկսած, երբ հոսանքի թանկացման տխրահռչակ հայտը ներկայացվել էր Նազարյանի հանձնաժողով, հայտնի ԳԵԼԱՓԸ երեւանցիների մեջ անցկացրել էր հետազոտություն, թե ով ինչ կանի` հոսանքը թանկանալու դեպքում: Եվ ըստ այդ հարցման` զարմանալի պատկեր է ստացվել` որ 58 տոկոսը ոչինչ չի անելու, քանի որ անիմաստ է համարում, 20 տոկոսը կմասնակցի ակցիաներին, 7 տոկոսը` հանրային լսումներին, 3 տոկոսը նստացույց կանի: Հիմա նայեք, երեւանցիների 20 տոկոսը քանի՞ հոգի են` 100 հազարից հաստատ շատ են, չէ՞, բա ուր են, գրողը տանի, 100 հազարանոց ցույցերը: Դե, նստացույց անող 3 տոկոսն էլ մի քանի հազար պետք է կազմեին. իսկ դուք նստացույց տեսնո՞ւմ եք: Այնպես որ, ինչքան էլ զարմանալի լինի, սակայն Գելափը այս անգամ լրիվ սխալվել է, երեւի թե, միակ ճիշտ թիվն այն է, որ 17 տոկոսը սկսելու են խնայել էլեկտրաէներգիան:
Ինչպես հայտնի է, դաշնակ պատգամավոր Աղվան Վարդանյանը շատ է սիրում ԱԺ նիստի ժամանակ համակարգչով շախմատ խաղալ, եւ դա չի թարգում անգամ բազմիցս այդ պահն անմահացնող լուսանկարները հրապարակվելուց հետո:  Բայց զարմանալիորեն պարզվում է, որ նիստի ընթացքում կողմնակի բանով զբաղվելը վարակիչ է, եւ ընկեր Աղվանից վարակվել է ԲՀԿ մամլո խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Դե, նա էլ թուղթ ու մատիտը վերցրել ու անցել է նկարչության: Երեւի թե, ի տարբերություն «յուղոտ» Սոցապնախարարությունը ժամանակին գլխավորած Աղվան Վարդանյանի երիտասարդ ԲՀԿ-ականն ավելի ռոմանտիկ է, որ գերադասում է խորհրդարանական ժամանակը սպանել ոչ թե լավ հաշվարկ պահանջող շախմատով, այլ իր հույզերը հանձնել թղթին:
Քանի անգամ ենք Նիկոլ Փաշինյանից լսել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» բառակապակցությունը: Հայերիս մեծամասնությունը այդ բառն արտասանելիս` լեզուն կոտրում է,  բայց զարմանալիորեն պարզվում է, որ այդ բառը շատ սիրեց Նիկոլ Փաշինյանի կուսակից, այդ կուսակցության վարչության անդամ, ցինիկ լիբերաստ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ. «Ցանկացած գործունեության մեջ պիտի ինստիտուցիոնալության բաղադրիչ լինի, եւ դրա մեջ ենք տեսնում մեր հաջողությունը: Մենք համարում ենք, որ մինչ օրս կուսակցությունների նկատմամբ վստահության կորուստը պայմանավորված է եղել նրանով, որ որոշումները չեն եղել ինստիտուցիոնալ, եղել են մեկ մարդու մոտեցումներից բխած որոշումներ ու հետեւանքներ»: Վայ, գրողը տանի, հարգելի ընթերցող, հանկարծ չփորձես այդ մեջբերումը բարձրաձայն կարդալ, ափսոս է լեզուդ... Բայց, երեւի թե, էդքան էլ անհիմն չէր այն տպավորությունը, որ Ալեն Սիմոնյանի մեջ ինչ-որ ոչ հայկական բան կա, եթե իհարկե անընդհատ այդ բառը քոփի-փեյսթ չի արել` Նիկոլի սիրտը շահելու համար:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված