ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Արխիվ 12-16ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Ժամանակին, ավելի ստույգ 1950-ականների վերջում, Հայաստանում մեծ ուշադրություն էր դարձվում թափոնների երկրորդային վերամշակմանը եւ այդ ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ստեղծմանը: Այդպիսի աշխատանքներ էին տարվում «Քար եւ սիլիկատ» ինստիտուտում, Պոլիտեխնիկում: Արդյո՞ք կա որեւէ մարմին, որը զբաղվում է թափոնների երկրորդային վերամշակման կազմակերպման հարցերով, խթանում է այդ ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ստեղծումը` ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հարցին, բնապահպանության 1-ին փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց.
–Հիմնական ռազմավարությունը ամրագրված է, որ պետք է զարգացնենք սակավաթափոն տեխնոլոգիաների վրա հիմնված մեր տնտեսությունը: Կա հոդված, ըստ որի` նախատեսվում է տնտեսական թափոնների այդ ուղղությունը զարգացնել: Այս ուղղությունը, որը մենք ներկայացրել ենք, միանշանակ դրական քայլ է, քանի որ այն ուղղված է նրան, որ ցույց ենք տալիս, որ ընդերքը պոչամբարներում թափոն է առաջացնում: Եթե դրա համար պատասխան չտան, ստիպված կլինենք համապատասխան պատժամիջոցներ կիրառել, ինչի համար պետք է իրենք վճարներ մուծեն: Դրա համար մի կողմից պետք է ապահովեն համալիր կորզումը` օգտակար հանածոյի, որպեսզի քիչ թափոններ առաջանան, իսկ մյուս կողմից էլ առաջացած թափոնները պետք է կարողանանք վերամշակել: Արդեն ներկայացվել է այդ ներդրումային ծրագիրը, որով կկարողանան այդ հարցը լուծել: Այսինքն` մի կողմից` ստանում ենք տնտեսական էֆեկտ, մյուս կողմից` շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:
Հիմա կառավարությունը զբաղվում է այդ հարցով, եւ պետք է իհարկե ստեղծվի մաքուր տեխնոլոգիաների կենտրոն: Այսինքն` այդ գաղափարը հիմա շրջանառության մեջ է:
Փաստորեն, Բնապահպանության նախարարությունը մինչ այսօր չի զբաղվում թափոնների վերամշակման տեխնոլոգիաներով եւ նոր-նոր է այդ գաղափարը դնում շրջանառության մեջ: Այսինքն` մենք այս հարցում, իհարկե, դեռ չենք հասել 1980-ականների մակարդակին: Ինչպիսին նախարարն է, այնպիսին էլ վիճակն է այդ ոլորտում: Դե, իսկ նախարար ունենք, աշխարհը չունի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
