ՋՈՒՐԸ ՖՐԱՆՍԻԱՑՆԵՐԻՑ ԿՎԵՐՑՆԵ՞Ն
Արխիվ 12-16ՋՈՒՐԸ ՖՐԱՆՍԻԱՑՆԵՐԻՑ ԿՎԵՐՑՆԵ՞Ն
«Իրավունքի» տեղեկություններով` 2016 թ-ին, հավանաբար, «Երեւան ջուր» ընկերությունը կվերցնեն ֆրանսիացիների` ավելի կոնկրետ` « Veolia Water» ընկերությանը» ձեռքից եւ նոր մրցույթ կհայտարարեն:
Թեեւ ՀՀ կառավարությունը այս տարի փետրվարին որոշում է ընդունել ստեղծել ջրային տնտեսության ոլորտում գործող ընկերությունների համար կառավարիչ ընտրելու միջգերատեսչական հանձնաժողով, սակայն ըստ լուրերի, իշխանական որոշ շրջանակներ եւս հասկանում են` ֆրանսիացիները արդյունավետ չեն կառավարում:
Բանն այն է, որ որքան էլ ընկերությունը տարբեր լրատվամիջոցներով գովազդային բնույթի հաղորդումներ ու հոդվածներ է հրապարակում,ցույց տալիս, թե ընկերությունն ինչքան աշխատանք է արել, միեւնույն է, դժգոհություններն այդ ընկերությունից չեն դադարում: Հիմնական խնդիրը կորուստների նվազեցման հարցն է, որը խորքային ու վերջնական չի լուծվում, ավելին` հարցի մասին պարբերաբար բարձրաձայնում են տարբեր ՀԿ-ներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

