ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ

ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿՏԻՎԱՑՄԱՆ

Արխիվ 12-16

ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿՏԻՎԱՑՄԱՆ


Նախօրեին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւս հաստատեց, որ անցած շաբաթ Բաքվում տեղի ունեցած ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման առանքային հարցերից մեկը եղել է Սեւ ծովով եւ Թուրքիայով Եվրոպա գազի տարանցման «Թուրքական հոսք» գազատարի թեման, որը տապալելու համար այդքան ծավալուն ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները: Ավելին. Նովակը հաստատում է, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

 

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ՞Ն
«Ամենահիմնական թեման, որ քննարկել են նախագահները, դա գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղի շինարարությունը սկսելու հարցն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի վերջը շինթույլտվություն ստանալ»,- տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ նաեւ պետք է ստորագրվի «իրավական պարտավորեցնող փաստաթուղթ», օրինակ՝ միջկառավարական համաձայնագրի տեսքով, որն արդեն պատրաստվում է: Այդ՝ պարտադրանքի ուժ ունեցող փաստաթողթի անհրաժեշտությունը, թերեւս, բավականին հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս:
Նախագահ Էրդողանը, հանուն «Թուրքական հոսքից» ակնկալվող տնտեսական եւ դրանից ոչ պակաս՝ քաղաքական շահի` կարծես թե պատրաստ է մինչեւ վերջ «քյալլա տալ» Վաշինգտոնի հետ: Բայց կմնա՞ Թուրքիայում բացարձակ իշխանությունը Էրդողանի ձեռքին. այս հարցում մեծ վերապահումներ կան: Բայց ամեն դեպքում՝ թուրքական նորաստեղծ խորհրդարանում Էրդողանն ունի 41 տոկոսանոց մեծամասնություն, այսինքն՝ կարող է իր ներկայիս ամբողջական իշխանությունը մի փոքր զիջելով` կոմպրոմիսային կառավարություն ստեղծել ու այդ 41 տոկոսի հաշվին սպասել ավելի հարմար ժամանակի՝ ամբողջական իշխանությունը հետ վերցնելու համար: առուցումից հետո «Թուրքական հոսքն» ու դրանից ակնկալվող քաղաքատնտեսական շահերը, թերեւս, ոչ միայն կամրապնդեն Էրդողանի դիրքերը, այլեւ այդ ծրագրի դեմ ուղղված ամերիկյան ճնշումները կդարձնեն անիմաստ: Երկրորդը. առաջիկա երկու տարիներին, մինչ կկառուցվի գազատարը, կարող է կա՛մ ԱՄՆ-ի դիրքերն առհասարակ թուլանալ, կա՛մ՝ ռուս-ամերիկյան պայքարն այլ տեմպ կամ ուղղվածություն ստանալ: Մի խոսքով՝ այդ ընթացքում շատ բան կփոխվի, ու հիմա կարծես թե Էրդողանին պարզապես պետք է այդ ժամանակը շահել, բայց նաեւ «Թուրքական հոսքը» հնարավոր կոմպրոմիսային կառավարության կողմից չեղյալ համարելու վտանգից ապահովագրելով: Ասենք՝ մինչ գազատարի կառուցման համար ծախսեր կատարելը՝ ռուսներին եւս պետք է այդ երաշխիքը, որ թուրքական կառավարությունը չի կատարի Վաշինգտոնի պահանջն ու հրաժարվի «Թուրքական հոսքից»՝ Բուլղարիայի օրինակով, որը սեփական ծանրակշիռ տնտեսական շահերին դեմ գնալով` չեղյալ համարեց դեպի Եվրոպա գազ տեղափոխելուն միտված ռուսական նախորդ՝ «Հարավային հոսք» ծրագիրը: Եվ այդ երաշխիքն ինչպես Էրդողանի, այնպես էլ՝ Մոսկվայի համար կարող է դառնալ հիշատակված պարտադրանքի ուժ ունեցող ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը: Համենայնդեպս՝ այն մինչեւ հունիսի վերջ կնքելու նպատակն էլ է այս տրամաբանության մասին վկայում. հուլիսին լրանում է թուրքական նոր կառավարության ստեղծման վերջնաժամկետը, եւ այդ փաստաթուղթը պետք է ստորագրի Էրդողանին հավատարիմ դեռ վարչապետ Դավութօղլուի գլխավորած կառավարությունը:
Նշանակո՞ւմ է այս ամենը, որ Էրդողանը գտել է վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայում ստեղծված բավականին ծանր ճգնաժամից ելքի իր համար ամենաշահավետ ուղին. կարծես թե: Միայն թե այդ՝ կոմպրոմիսային կառավարության միջոցով ժամանակ շահելու պարագայում ոչ միայն Էրդողանը, այլ նաեւ կոմպրոմիսային վարչապետը միառժամանակ չունենալով առանցքային հարցերի շուրջ իրենց մոտեցումը գերիշխող դարձնելու հնարավորություն, թուրքական քաղաքականությունը տեղափոխում են բավականին քարացված, ոչ ճկուն վիճակի՝ համեմված ներքին ինտրիգների բուռն աճով: Իսկ դա, այն էլ՝ համաշխարհային եւ տարածաշրջանային ներկայիս բուռն, արագ փոփոխությունների պարագայում Թուրքիային դնում են մեղմ ասած՝ անշահավետ վիճակում: Մասնավորապես Հայաստանի ուղղությամբ թուրքական քաղաքականությունը նման իրավիճակում, հասկանալի է, ինչ-որ տեսանելի փոփոխություններ հազիվ թե կրի:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԸ
Իսկ անուղղակիորեն՝ Հարավային Կովկասում թուրքական քաղաքականության պասիվացումը, անշուշտ, չի կարող իր էֆեկտը չունենալ Հայաստանի վրա: Թեկուզեւ այն առումով, որ 1990-ականների սկզբներից ի վեր իր թիկունքին Անկարայի հստակ ներկայությունը զգացող Ադրբեջանը ստիպված է լինելու գոնե վերապահումներով մոտենալ այդ գործոնին: Առավել եւս, որ առանց այդ էլ որոշակի առանցքային, Բաքվի համար նույնիսկ կենսական նշանակություն ունեցող հարցերում թուրք-ադրբեջանական շահերն ակնհայտորեն սկսել են նույն առվով չհոսել: Մասնավորապես նույն «Թուրքական հոսքի» թեման, որին միանալով՝ Անկարան փաստացի ոչնչացման դատապարտեց ռուսականի փոխարեն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ծրագրերը: Եվ դա այն պահին, երբ այս օրերին Իլհամ Ալիեւին առանց չափազանցության «քացու տակ գցած» արեւմտյան քարոզչամեքենան գնալով ավելի ու ավելի հաճախակի է շրջանառության մեջ դնում այս գաղափարները. «Ադրբեջանում նավթային բումն ավարտվում է», դրան զուգահեռ արձանագրված նավթի գների անկման արդյունքում առաջ եկած ֆինանսական սղության պատճառով «Ադրբեջանում ծայրահեղորեն սրվել են նախագահ Ալիեւի հարաբերություններն անգամ իր ամենավստահելի օլիգարխների հետ»: Վերջապես. ««Շահ Դենիզ-2» հավակնոտ նախագծի միջոցով նախագահ Ալիեւին այդպես էլ չի հաջողվում նավթային բումը գազայինով փոխարինել ու երբեմնի ֆինանսական կայունությունն ապահովել», իսկ դա, հաստատ, միայն էլ ավելի է խորացնում Թուրքիայի հետ հարաբերություններում եղած կնճիռները: Թուրքական թիկունքի էլ ավելի թուլացման դեպքում Ալիեւը կփորձի՞ շրջվել դեպի Ռուսաստան. Բաքվի խաղերի խայտառակությունից հետո Ալիեւին թերեւս այլ ելք չի էլ մնում:
Այն, որ նման իրավիճակում Ռուսաստանի դերը նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցում վերջնականապես է դառնում վճռորոշ, վերջին ժամանակներս հաճախակի է դառնում քննարկումների թեմա: Ինչպես նաեւ, որ  այդ իրավիճակը Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին կթողնի միայն պասիվ դիտորդի դեր, որը ստիպված կլինի նաեւ «պեչատել», եթե ռուսներին հաջողվի հակամարտող կողմերի հետ որեւէ հայտարարի գալ:
Ու, թերեւս, հենց նման իրավիճակի արձագանքն էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջին որոշումը՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով: Ճիշտ է՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմեկնաբանի, թե. «Համանախագահները հանձնառություն ունեն աշխատել կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: ՄԻԵԴ-ի որոշմամբ չի փոխվում ոչ այս դիրքորոշումը, ոչ էլ կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը»: Բայց փաստն այն է, որ արդեն մոտ 10 տարի քննվող այս գործերով ամենեւին էլ պատահական չէ, որ հենց այս պահին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց՝ դրանով բավականին ծանր սուր կախելով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի գլխին: Այն առումով որ, որպես փախստականների, Սարգսյաններին եւ Չիրագովներին համապատասխանաբար՝ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից փոխհատուցում տալ պարտադրող այդ նախադեպային որոշումը, ի վերջո, վերաբերում է նաեւ տասնյակ, եթե ոչ հարյուրհազարավոր այլ փախստականների: Այսինքն՝ խոսքը փոխհատուցման մի այնպիսի ընդհանուր ծավալի մասին է, որը ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանն ի զորու չեն վճարել: Հասկանալով հանդերձ՝ նման անբեկանելի որոշում կայացնելով ՄԻԵԴ-ը, ավելի կոնկրետ՝ վերջինիս պատվիրատուն, նաեւ կողմերին տեղ է թողել` բոլոր հարցերի շուրջ մեկ տարում «լեզու գտնելու» համար: Այլ կերպ ասած, քանի դեռ Ռուսաստանը չի հասցրել ամրապնդվել, այսպես ասենք, ղարաբաղյան հարցի միակ լուծողի դերում, Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված կլինեն ակտիվացնել բանակցային գործընթացը,  որ Մինսկի խմբի մյուս համանախագահները խաղից դուրս չմնան:
Իրականում հենց այս խա՞ղն է. դա էլ արդեն էական չէ: Փաստն այն է, որ սա այն ծանր ճնշումն է, որը ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Հայաստանը չեն կարող աչքաթող անել, եթե միայն չեն պատրաստվում առհասարակ հրաժարվել ՄԻԵԴ-ի որոշումները ճանաչելուց՝ համապատասխան հետեւանքներով հանդերձ: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ առաջիկա տարում պետք է սպասել ղարաբաղյան բանակցությունների գերակտիվացման:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված