ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ Է ՄԻԵԴ-Ի՞Ն
Արխիվ 12-16ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ Է ՄԻԵԴ-Ի՞Ն
Հունիսի 22-ից 28-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը: Մեր տեղեկություններով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, հավանաբար, անդրադառնալու է նաեւ ՄԻԵԴ-ի կայացրած վերջին երկու վճիռներին, որոնք վերաբերում են հայ եւ ծագումով քուրդ ընտանիքների հայցերի բավարարմանը: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներում նշվել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունի քաղաքական, տնտեսական և ռազմական զգալի ազդեցություն, որի արդյունքում ԼՂ նկատմամբ «իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», և հետևաբար Հայաստանն է պատասխանատվություն կրում ԼՂ տարածքում տեղի ունեցող իրավախախտումների համար:
Վճռի այս մասի վերաբերյալ հայկական կողմն իր տարաձայնություններ է ներկայացրել, որոնք էլ պատրաստվում է ԵԽԽՎ-ում ներկայացնել մեր պատվիրակությունը:
Ի դեպ, խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերի համաձայն` օրենսդիրների, անգամ իշխող կուսակցության մեծ մասը ՄԻԵԴ-ի այս որոշումն ավելի շատ համարում են քաղաքական, Հայաստանի շահերից չբխող, քան իրավական որոշում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
