Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՊԱՑՈՒՑՅՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ` ԻՍԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱՊԱՑՈՒՑՅՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ`ԻՍԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

 

Խորհրդարանում քննարկվեց երկրապահ կամավորական կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը հնարավորություն է տալիս  այն ազատամարտիկներին, որոնք մինչ օրս չեն հասցրել   ազատամարտիկ լինելու իրենց փաստաթղթերը ներկայացնել   ԵԿՄ, կարող են դա անել մինչ 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը:  ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարակից զեկուցող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց` այն ազատամարտիկները, որոնք մասնակցել են պատերազմին, բայց  փաստաթղթեր, լուսանկարներ չունեն դա հաստատելու, ի՞նչ կարող են անել: Փոխնախարարը հավաստիացրեց` փաստաթղթերի բացակայության դեպքում կան մարտական ընկերներ,ջոկատի հրամանատարներ, որոնք կարող են հաստատել` քաղաքացու Արցախյան ազատամարտին մասնակից լինելը:

Նախագծի համահեղինակ Արմեն Մխիթարյանն էլ ասաց, որ ապացույցներ անհրաժեշտ են` իսկական կռվածներին չկռվածներից, ազատամարտիկների փաստաթղթեր դասավորվածներից տարբերելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ