Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԺ-

ՈՒՄ


 

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «ակցիզային հարկի դրուքների բարձրացման» հարցը, որին դեմ արտահայտվեցին բոլոր ընդդիմադիր խմբակցությունները: Անգամ ՕԵԿ-ը 20 րոպե ընդդմիջում վերցրեց, որպեսզի կազմակերպի ընդդիմության կողմից քվեարկությունը բոյկոտելու հարցը: Սակայն բոլորը ընդմիջումից հետո վերադարձան դահլիճ եւ մասնակցեցին քվեարկությանը՝ 56 կողմ, 38 դեմ եւ մեկ ձեռնպահ արդյունքով օրենքն ընդունվեց: Ըստ էության, եթե ընդդիմությունը բոյկոտեր ու չմասնակցեր քվեարկությանը, ապա այն տեղի չէր ունենա քվորում չունենալու պատճառով: Թեեւ Մ. Մելքումյանը խմբակցության անունից հայտարարեց, որ ԲՀԿ դեմ է քվեարկելու, այնուամենայնիվ որոշ ԲՀԿ-ականներ կողմ քվեարկեցին, ինչը առաջացրեց խմբակցության ղեկավարի զայրույթը: Օրենքի նախագիծը մեծ դիմադրություն առաջացրեց ՀՀԿ խմբակցության ներսում, ինչի պատճառով երկրորդ ընթերցումը հետաձգվեց մինչեւ աշնանային նստաշրջան:

Այնպես որ, ընդդիմության ձեվական ընդդիմանալը՝ թոզ է հանրության աչքերին:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ