Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին. Գալուստ Սահակյան


Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը, մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:

Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:

Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյի ուժեր խաղաղության հաստատման գործողությանը ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: Մինչ այդ, 2004-2011 թվականներին վերոնշյալ առաքելությանը մասնակցել է Հունաստանի հրամանատարության ներքո:

2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում գերմանական հրամանատարության ներքո՝ իրականացնելով Քաբուլի Քասաբա զինավանի եւ Մազարի Շարիֆի Մարմել ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը:

ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահը եւ ՀՀ Ազգային ժողովին առաջարկվեց դառնալ վեհաժողովի դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Մեր պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, այլեւ Ռոուզ-Ռոթ սեմինարներին ու կազմակերպության կողմից անցկացվող այլ միջոցառումներին:

Ռոուզ-Ռոթ սեմինարներ Երեւանում անց են կացվել երկու անգամ՝ 2005 եւ 2010 թվականներին: Ռոուզ-Ռոթ նախաձեռնության գլխավոր նպատակը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է: Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելը՝ թեմաներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունն ու հրատապությունը:

Կովկասը մշտապես եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, որն այսօր վերստին հաստատել է իր միջազգային կարեւորությունը որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի: Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլորից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներն ենք եւ խորապես համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով չեն վավերացվել:

Հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ բազում հետաքրքիր քննարկումների:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված