Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՀՈԳԻՆԵՐ». Երիտասարդ բեմադրիչ

Արխիվ 12-16

«ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՀՈԳԻՆԵՐ». Երիտասարդ բեմադրիչ

 

Հունիսի 19 և 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» պիեսը` երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ պիեսի ընտրությունը կայացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը (Ն. Գրիգորյանի հայրը.- հեղինակ): «Երկար ենք մտածել բեմադրության մասին: Առաջնախաղը մի փոքր ուշացավ. ինչ-ինչ խնդիրներ կային»:

Խոսելով պիեսի մասին, Ն. Գրիգորյանն ասաց, որ շատ է հավանել այն. պիեսում արծարծվող հարցերն արդիական են: «Այն երիտասարդների մասին է, ովքեր կյանքում ամենից շատ կարևորում են փողը: Հանուն փողի պատրաստ են վաճառել հոգիներ: Իմ ներկայացումը հենց դրա մասին է»:

Ն. Գրիգորյանի խոսքերով, որոշ շտկումներ են արվել պիեսում. ձերբազատվել են հայհոյախառը բառերից ու արտահայտություններից. «Ձերբազատվեցինք հայհոյախառը բառապաշարից , բայց չհեռացանք բնագրից: Հաշվի ենք առել այն փաստը, որ ճիշտ չէ բեմից նման բառապաշար մատուցելը»:

Զրուցակցի փոխանցմամբ` երկու դերասանական կազմ է աշխատել ներկայացման վրա:«Պիեսն ընթերցելու ժամանակ արդեն իսկ տեսնում էի, թե ովքեր են մարմնավորելու այս կամ այն կերպարը: Պետք է ասեմ, որ խումբն արդարացրեց սպասումներս: Ճիշտ է, մի փոքր տարիքային տարբերություն ունենք մեր և հեղինակի կողմից գրված հերոսների միջև. մեր հերոսները տարիքով մի փոքր ավելի մեծ են, սակայն դա ամենևին բեմից չի նկատվում»,- ժպիտով նշեց Ն. Գրիգորյանն ու հավելեց, որ շատ վառ դերասանական աշխատանքներ են ստացվել:

«Այս պիեսում ամենագրավիչն այն է, որ այստեղ չկան գլխավոր հերոսներ, և դա հետաքրքիր է: Երիտասարդ դերասանների համար շատ լավ փորձ է ինքնաարտահայտվելու: Շնորհակալ եմ դերասաններին, որ հավատացին ու օգնեցին ինձ իրականացնել իմ բոլոր մտահղացումները»,- ասաց Նորան`թվարկելով դերասանների անունները` Էրվին Ամիրյան, Մանվել Խաչատրյան, Արեն Խաչատրյան, Նառա Թումասյան, Ելենա Վարդանյան, Լիլիա Մուկուչյան, Անաիդա Գաբրիելյան, Արման Մեժլումյան, Գոռ Համբարձումյան:

Երիտասարդ բեմադրիչն ասաց նաև, որ հետաքրքիր է աշխատել թատրոնի նկարիչ Արթուր Հարությունյանը: «Մենք ցանկանում էինք ինչ-որ նոր բան ստանալ, համադրել պայմանականն` ոչ պայմանականի հետ, ինչն էլ արեցինք: Արդյունքում ամեն ինչ հետաքրքիր ստացվեց»:

Ի դեպ, երաժշտական ձևավորումն ևս Նորա Գրիգորյանն է իրականացրել: «Երաժշտությունն ընտրելիս փորձել եմ օգտագործել ժամանակակից ռիթմեր. ռեփ և ակումբային երաժշտություն: Այն շատ համահունչ է հերոսների հոգևիճակին»:

Զրույցի վերջում Ն. Գրիգորյանն ասաց, որ այս ներկայացումն իր առաջին լուրջ գործն է մեծ բեմի վրա: «Շատ էի ցանկանում, որ հայրիկս հավանի ներկայացումը: Նրա գնահատականն ինձ համար կարևոր է: Շնորհակալ եմ անչափ, որ հավատաց և վստահեց ինձ»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ