Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)

Հուլիսի 1-ից կբարձրանան զինվորական կենսաթոշակների չափերը

Արխիվ 12-16

Հուլիսի  1-ից  կբարձրանան զինվորական կենսաթոշակների չափերը

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  ներկայացմամբ ՀՀ կառավարության 10.06.2015թ. նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշումը,  ըստ որի հուլիսի 1-ից կավելանան զինվորական կենսաթոշակները (նախորդ անգամ բարձրացել էին 2014թ. հուլիսի 1-ից):

 

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 16000 դրամ` նախկին 14000 դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ` 1300 դրամի փոխարեն:

 

Կենսաթոշակի չափի ավելացումը կախված է զինվորական ծառայության ստաժից և զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցից:

 

Արդյունքում, օրինակ` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող կենսաթոշակառուի կենսաթոշակը, ում վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված գործակիցը 6 է, 110000 դրամից (14000x6+20x1300) կդառնա 126000 դրամ (16000x6+20x1500):

Ընդհանուր առմամբ, ըստ հաշվարկների, սպայական անձնակազմի զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 89953 դրամ՝ 78909 դրամի փոխարեն (աճը՝ 14.0 տոկոս):

Հուլիսի 1-ից կավելանան նաև`

1)   պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

-   առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36000 դրամ (31500 դրամի փոխարեն),

-  երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ (23100 դրամի փոխարեն),

-  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ (15750 դրամի փոխարեն),

2)   պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի`

-   կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը`  24000 դրամ (21000 դրամի փոխարեն),

-  երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80000 դրամ (70000 դրամի փոխարեն):

 

Հարկ է նշել, որ զինվորական կենսաթոշակների ավելացման համար անհրաժեշտ միջոցները կձևավորվեն ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների, ինչպես նաև ներքին խնայողությունների հաշվին` սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում: Վերջին տարիներին կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման  ընթացակարգերի  կատարելագործումը  նվազագույնի են հասցնում կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը: Արդյունքում, բարձրանում է վճարումների հասցեականությունը` հնարավորություն ստեղծելով  խնայել բյուջետային միջոցներ, որոնք էլ ուղղվում են կենսաթոշակների բարձրացմանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված