Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ


«Թատրոն X» 8-րդ թատերական բաց փառատոնն այս տարի մեկնարկեց այլ ձեւաչափով` հավատարիմ մնալով իր սկզբունքներին` քննադատական խոսքին, փառատոնը մեկնարկեց ոչ թե ներկայացումների քնարկումներով, այլ ոլորտի խնդիրների բարձրաձայնմամբ: Այն ընթացավ երեւանյան տապից հեռու` Բյուրականի նորաբաց Արվեստի ակադեմիայում: «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով քննարկումն իր մեջ ընդգրկել էր մի քանի ոլորտներ` թատերագիտություն, երաժշտություն եւ գրականություն:

 

Քննարկման ընթացքում յուրաքանչյուրն իր ոլորտի խնդիրները փորձեց վեր հանել` առաջարկելով լուծումներ գտնել` ոլորտը կործանումից փրկելու համար: Բանախոսները բոլորն էլ միաձայն նշում էին, որ պետք է սկսել, բայց թե որտեղից` դժվարանում էին ասել: Նույնիսկ հարց բարձրացվեց` կոչումների անհավասար բաշխման մասին, խոսվեց, որ այսօր նույնիսկ գրողները գիրք չեն կարդում, իսկ գրականագետ Հենրիկ Էդոյանն էլ շեշտեց, որ այսօր ոչ ոք գիրք չի կարդում` դերասանները, ռեժիսորները... Գրականագետը նաեւ սրտնեղեց, որ ուսանողներն էլ դժվարությամբ են համակերպվում այն մտքի հետ, որ պիտի գիրք գնեն. «Ուսանողին ասում եմ` այս գրքերը գնիր, ապշած նայում է վրաս ու հարցնում` վա՜յ, ես գիրք պիտի առնե՞մ...»: Հ. Էդոյանն էլ շեշտեց, որ այսօր կա կրթության պակաս:



«ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»


Բոլորի «սրտի խոսքը» լսեց նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով բացման խոսքում ողջունելով եւ կարեւորելով փառատոնի ձեւաչափը` ասաց, որ խնդիրն առկա է նաեւ բոլոր ոլորտներում, իսկ մասնագիտական քննադատական խոսքը կբերի որոշակի շտկումներ. «Ոլորտում անելիքներ շատ ունենք, պետք է մի բան իմանանք, որ Հայաստանը հարուստ չէ այլ ռեսուրսներով` նավթ, գազ եւ այլն, մեր մշակույթն է մրցունակ ամբողջ աշխարհում: Պետք է կարողանանք մշակույթը ճիշտ մատուցել աշխարհին` այն մեր այցեքարտն է: Միջազգային շփումներում փորձում ենք հպարտանալ եւ առաջ տանել մեր մշակույթը` դրանով ենք կարողանում ներկայանալ պատշաճ եւ մրցունակ»:

«ՈՒՆԵՆՔ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԽՆԴԻՐ»


Կոմպոզիտոր ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ էլ շեշտեց, որ անաչառ քննադատությունը ստեղծում է նոր մշակույթ, ինչը, ցավոք, երկար տարիներ բաց է մնացել. «Մենք ունենք անհատների խնդիր, որոնք մեծ ֆանատիզմի հասնող էնտուզիազմով  անկաշկանդ կարող են փոխել մեր երկիրը: Լուրջ կրթական խնդիր ունենք, թվում է թե մենք աշխարհի կենտրոնն ենք, բայց տարիները մեր օգտին չեն աշխատել, եւ, ցավոք, թե՛ ռուսական, թե՛ եվրոպական մտավորականության հետ սեղանի շուրջ զրույցից մի քանի րոպե հետո դառնում ենք ոչ թե խոսող, այլ լսող, որովհետեւ ինֆորմացիայի, գիտելիքների լուրջ պակաս ունենք եւ չպիտի վախենանք սովորելուց ու նոր բաներ անելուց: Պիտի փորձենք մեր մեջ ուժ գտնել ու ռեալ խոսել, սովորենք մեր ճիշտ տեղը տեսնել: Հենց տեսանք եւ գիտակցեցինք, թե ինչի կարիք ունենք, ուր ենք գնում, այն ժամանակ շատ հեշտ կհասնենք աշխարհի կենտրոնին ու բեմերին»:


«ՈՐՏԵՂԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՍԿՍԵՔ, ԿԱՐԵՎՈՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է»


«Շատերը չկայացած` ամբողջ կյանքը կայանալու խնդիր ունեն, բայց շատ են արժեւորում իրենց դերը` բարձրացնում»,- շեշտեց կոմպոզիտորն ու հավելեց. «Բոլորն ասում են` թե որտեղի՞ց սկսենք. որտեղից ուզում եք սկսեք, կարեւորը սկսելու ցանկությունն է: Ամենահզոր մշակույթ ունեցող երկրներն ունեն արվեստի 1-2 լավագույն ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը չպիտի ունենա հարյուրը, հենց աբսուրդը դրանում է, որ բոլորը գրող են, կոմպոզիտոր են, դերասան են...»:



«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ»


Փառատոնի նախագահ, թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ ամփոփելով քննարկումը` այն համարեց կայացած:
- Մեծ ցանկությունն էր, որ փառատոնի մեկնարկը դառնա առիթ` ոչ միայն թատերական ոլորտի խնդիրների մասին խոսելու, այլ առհասարակ մշակույթի ոլորտում առկա արմատական խնդիրների: Այստեղ ամենակարեւորն այն էր, որ ոչ թե մեղադրվեցին ինչ-որ պաշտոնյաներ, քաղաքականություն, այլ խնդիրը դրվեց առավել լուրջ գլոբալ եւ խորքային` մեր մտածողության խնդրի վրա: Այս հանդիպումը, որ հավաքել էր մեր միջավայրի ամենաբանիմաց, հեղինակավոր մարդկանց, կարծես այդ բոլոր հարցերը ուրվագծվեցին եւ ստացան մի ամբողջական թեզ: Կարծում եմ` վաղը այդ հարցերի ամբողջությունը կունենա իր ռեալ, շոշափելի արդյունքները:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված