Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«ՊԱՀԱՆՋԵ՛Ք ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, ՈՐ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԸ ՊԻՏԱՆԻ Է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ»

Արխիվ 12-16

«ՊԱՀԱՆՋԵ՛Ք ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, ՈՐ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԸ ՊԻՏԱՆԻ Է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ»

 

Այս անգամ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էր: Պարոն Հայրապետյանին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը հիմնականում վերաբերում էին գազալցակայաններում նախարարության կողմից իրականացվող ստուգումներին, ինչպես նաեւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգությանն առնչվող դեպքերին ու դրանց վիճակագրությանը:

 

«ԵԹԵ ՉԱՆՑՆԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԿՏՈՒԳԱՆԵՆՔ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ»


- Որքան տեղյակ ենք, վերջին շրջանում գազալցակայաններում նախարարության կողմից լուրջ ստուգումներ են իրականացվում: Հետաքրքիր է, թե անվտանգության ի՞նչ կանոններ են խախտված լինում հիմնականում, ինչի արդյունքում վարչական տույժերի են ենթարկվում (ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ, ք. Երեւան):
-Այդ ստուգումների արդյունքում երկու գազալցակայանի աշխատանք դադարեցվել է, 46-ի նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել, իսկ մոտ 20-ն արդեն իսկ տուգանվել են: Հիմնական թերությունը տեխնիկական անվտանգության գծով այն է, որ փորձաքննություն չեն անցել (նմանատիպ 8 գազալցակայանների նկատմամբ կազմել ենք արձանագրություն): Եվ եթե չանցնեն փորձաքննություն, կտուգանենք մեկ միլիոն դրամի չափով, ինչը օրենքի պահանջն է:
- Իսկ արձանագրված խախտումները եղել են միայն մայրաքաղաքի՞ գազալցակայաններում, թե՞ նաեւ մարզերի:
- Ե՛վ մայրաքաղաքի, ե՛ւ մարզերի: Ստուգումների առաջին 4-5 օրը աշխատել ենք մայրաքաղաքում, եւ արդեն մեկ շաբաթ է շարունակվում են աշխատանքները նաեւ մարզերում:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՅԹՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԲԱԼՈՆՆԵՐԸ


- Վերջերս մի քանի դեպքեր գրանցվեցին, որ մեքենայի գազի բալոնները պայթել էին: Արդյոք նույնքան վտանգավոր չե՞ն բնակարանային գազի բալոնները (ՏԻԿԻՆ ԿԱՐԻՆԵ, ք. Երեւան):
-Գազի ներբնակարանային սպասարկում մենք չենք իրականացնում: Գազի ծառայության աշխատակիցները, որքան գիտեմ, 6 ամիսը մեկ առնվազն պարտավոր են գալ եւ ստուգել բնակարանային գազի քաշը, հնարավոր արտահոսքերը եւ այլն: Այնպես որ, բնակարաններում վերահսկողության ոչ մի խնդիր չունենք: Ինչ վերաբերում է մեքենաների վրա դրված բալոնների պայթելուն, ապա նշեմ, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ օգտագործում են տարբեր տեսակի ժամկետանց, հին, արդեն իսկ շարքից դուրս եկած բալոններ, որոնք պիտանի չեն շահագործման:
- Մեքենայիս գազի բալոնի վրա ճաքեր կան, արդյոք սա վտանգավո՞ր է, եւ ի՞նչ անել այս դեպքում (ԿԱՐԵՆ, ք. Երեւան):
-Ո՞վ է տեղադրել բալոնը, իսկ Ձեզ հավաստագիր տվե՞լ են: Պահանջե՛ք հավաստագիր, որ բալոնը փորձարկվել է եւ պիտանի է օգտագործման, ասենք, մեկ-երկու տարի կամ 6 ամիս: Նշված ժամկետը լրանալուց հետո գազալցակայանները, եթե համապատասխան հավաստագիր ցույց չտաք, իրավունք չունեն ձեր բալոնը լիցքավորելու: Ցավոք, այն լիցքավորողները, որոնք հաշվի չեն առնում այս ամենը, որպես կանոն` հենց իրենք են զոհվում պայթյունից: Դրա համար, եթե Ձեր գազի բալոնի վրա ճաքեր կան, տարեք այն հատուկ մասնագիտացված տեղ, այնտեղ թող ստուգեն: Ավելին ասեմ` կարող է Ձեր գազի բալոնը շատ լավը լինի, բայց 6 ամիս հետո վատը դառնա, որովհետեւ շատ կարեւոր է առաջին հերթին նորմալ ճնշումով, նորմալ ջերմաստիճանով եւ նորմալ խոնավությամբ գազի օգտագործումը: Եվ եթե այս երեք պարամետրերից թեկուզ մեկը խախտվում է, բալոնի կյանքը կարճանում է:

«ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ Է»


- Գաղտնիք չէ, որ ամռան ամիսներին հրդեհների թիվը ավելանում է: ԱԻՆ-ը որքանո՞վ է պատրաստ դիմակայել այս տարվա հրդեհներին, եւ ինչպե՞ս խուսափել մեծամասշտաբ հրդեհներից (ՔՐԻՍՏԻՆԵ):
-Դուք շատ ճիշտ եք նկատել, որ ամառային շրջանում ավելանում են խոտածածկ տարածքների հրդեհները: Վստահեցնեմ Ձեզ, որ ԱԻՆ-ը պատրաստ է դիմակայելու այդ հրդեհներին: Բայց հրդեհների հարցում առաջին հերթին մարդկանց ինքնագիտակցության խնդիր կա: Այդ հրդեհների մեծ մասն առաջանում է մարդկանց անփութության պատճառով: Դեն նետած մի ծխախոտի մնացորդը բավական է, որպեսզի այդ չոր խոտը բռնկվի, եւ հեկտարներով տարածք այրվի: Հետո էլ, մեր հրշեջները գալիս են եւ ժամերով այդքան տեխնիկա ու միջոցներ են օգտագործում, որ այդ հրդեհը հանգցնեն եւ տարածումը կանխարգելեն: Մարդիկ հաճախ իրենց հանգիստը անցկացնում բնության գրկում, բայց շատ դեպքերում մոռանում են իրենց վառած խարույկը հանգցնել, եւ մեկ էլ քամու միջոցով կայծերը տարածվում են, եւ հրդեհ է բռնկվում:
- Ունե՞նք որեւէ տվյալ` թե քանի մարդ է զոհվել հրդեհից վերջին շրջանում, եւ որքանո՞վ եք համամիտ այն մտքին, որ մարդիկ անպաշտպան են կրակի առաջ, քանի որ չգիտեն ինչպես պաշտպանվել (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ):
-Այս տարվա հինգ ամիսների կտրվածքով, պետք է նշեմ, որ հրդեհների պատճառով ունենք 11 զոհ, մինչդեռ նախորդ տարի այս շրջանում արդեն 22 զոհ կար: Այսինքն` այս տարի, բարեբախտաբար, 50 տոկոսով պակասել է զոհերի քանակը: Իսկ հրդեհի պատճառով վիրավորներ վերջին հինգ ամիսներին եղել են 12 հոգի, մինդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում վիրավորների թիվը 29-ն էր: Ինչ վերաբերում է, որ անպաշտպան ենք, ես չէի ասի: Այդ հրդեհների գրեթե 85 տոկոսը տեղի են ունեցել մարդկային գործոնի պատճառով: Եթե մարդիկ մի փոքր ավելի ուշադիր լինեն եւ այդ տարրական անվտանգության պահանջները պահպանեն, իրենց մոտ հաստատ հրդեհ չի առաջանա: Իսկ թե ինչպես պաշտպանվել հրդեհից կամ այլ աղետից, այդ ամենը կարող եք գտնել մեր նախարարության պաշտոնական կայքում:
- Բոլորս էլ գիտենք, որ մի շարք հաստատություններում հակահրդեհային սարքերը պարզապես ձեւական բնույթ են կրում: Դրան նախարարությունը որեւէ կերպ ուշադրություն դարձնո՞ւմ է («ԻՐԱՎՈՒՆՔ»):
-Սա ամենացավոտ հարցերից մեկն է: Դժբախտաբար, մենք հնարավորություն չունենք այդ միջոցները գտնել եւ փոխանցել տարբեր հաստատությունների, եւ դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Իհարկե, անվտանգության ապահովության առումով հատկապես կարեւոր է, որ հաստատություններում լինեն հրդեհաշիջման միջոցներ, մասնավորապես կրակմարիչներ, սակայն, ցավոք, բավարար քանակությամբ` անգամ մեր դպրոցները ապահովված չեն: Դա առաջին հերթին, բնականաբար, կապված է իրենց ֆինանսական միջոցների հետ: Մենք պարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, պնդում, որ պետք է ունենան, բայց այսօր ընդամենը 20 տոկոսն են կարողանում որոշ չափով ապահովվել, մի քանի տեղերում` 40-50 տոկոսով: Իրականում դա  մեծ գումարների հետ է կապված, եւ այդ հարցում դեռ աշխատանքներ կան անելու, ինչը մեզնից կախված չէ: Այն գերատեսչությունում, որում գտնվում են մեր դպրոցները, իրենք պետք է իրենց միջոցներով ձեռք բերեն եւ ապահովեն այդ անվտանգության միջոցները: Ավելին` բացի այդ կրակմարիչներից, կան նաեւ անվտանգության այլ հարցեր, որոնք էլի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով երկար ժամանակ չեն լուծվում: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծեմ, որ ոչ բոլոր դպրոցներում է իրավիճակը նույնը: Կան տեղեր, որոնք նորմալ ուշադրություն են դարձնում անվտանգության խնդիրներին եւ ավելի բարվոք վիճակում են: Եվ անվտանգության առումով իրավիճակը հիմա բավականին լավ է, քան առաջ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված