Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«ԳՅՈՒՄՐԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԱՆԻԻ ՕՐԸ»

Արխիվ 12-16

«ԳՅՈՒՄՐԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԱՆԻԻ ՕՐԸ»

Էլեկտրաէներգիայի թանկացման թեման, ինչպես հայտնի է,  շիկացրել է կրքերը նաեւ Գյումրիում: Առաջիկայում նախատեսված է բողոքի զանգվածային ակցիա, եւ այդ հարցով էլ դիմեցինք Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ:Մասնակցելո՞ւ է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին սպասվող հանրահավաքին, որը տեղի կունենա նաեւ Գյումրիում:

 

 

- Նախ ասեմ, որ ես դեմ եմ ցանկացած ապրանքի թանկացմանը, կողմ եմ աշխատավարձերի, նպաստների բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվելիք ակցիային, ես դեռ պատրաստ չեմ ասելու՝ կմասնակցե՞մ, թե ոչ. հնարավոր է` մասնակցեմ, հնարավոր է` ոչ: Ես միշտ եղել եմ ժողովրդի եւ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների կողքին, եւ համոզված եմ, որ ժողովրդի միահամուռ լինելը, համատեղ պայքարը կարող է հասցնել նաեւ նրան, որ հոսանքի գինը թանկանա, համենայնդեպս՝ որոշվածի չափով: Չեմ հավատում, որ ժողովրդի ձայնը անտեղի անցնի: Էս պայմաններում հոսանք թանկացնելը խայտառակություն է, առավել եւս, որ դա կրկնակի, եռակի անգամ ծանր կնստի հենց գյումրեցու վրա: Դուք գիտե՞ք` հիմա Գյումրիում ինչ վիճակ է, բոլոր խանութների, օբյեկտների վրա կա՛մ գրված է՝ «փակվում է», կա՛մ էլ՝ «տրվում է վարձով»: Այսինքն, մնաք բարով, հաջողություն... Էս պահին Գյումրիում մեծ թափով արտագաղթ է սկսվել, էսօր Գյումրիում մահացությունն էլ է ավելի շատ, քան ծնելիությունը: Էստեղ հույսը, հավատը, ամեն ինչը մահացած են: Գյումրին ընկնում է Անիի օրը, եւ պետք է արագ կարգով համապատասխան մոտեցում ցուցաբերեն այս քաղաքի նկատմամբ: Եթե ռուսական ռազմաբազան էլ չլինի, Գյումրին ամբողջությամբ կմահանա: Եկեք խանութպաններին հարցրեք. ասում են, եթե ռուսներն էլ առեւտուր չանեն, կդառնա գոյություն չունեցող քաղաք: Տեղի իշխանավորներն էլ իրենց չկամությամբ ավելի են նպաստում Գյումրու ծայրահեղ վիճակին: Մեկը, որ երեք տարի ընդունելություն չանի, էլ ի՞նչ ասեմ Ձեզ. թե էս յոթգլխանի դեւին որտեղի՞ց բերինք, դրեցինք էս քաղաքի վրա:
- Պարոն Ղուկասյան, Դուք թեեւ այդքան վատատեսական տրամադրություն ունեք, բայց ահա քաղաքաշինության նախարարը մտածում է` առաջիկայում Գյումրին տուրիստական քաղաք դարձնելու մասին:
- Չեմ կարծում, որ մի օր էլ Գյումրին կարող է դառնալ տուրիստական քաղաք, որովհետեւ այսօր տուրիզմի դաշտը մոնոպոլիզացված է: Այսօր տուրիստը գալիս է Երեւան, Էջմիածին, Ծաղկաձոր, այսինքն՝ Երեւանի չորսբոլորով վերջացնում են: Իսկ դա սարսափելի է, Գյումրին այսօր տուժում է թե՛ տուրիզմի տեսանկյունից, թե՛ աշխատատեղերի ստեղծման առումով. ամեն բան այսօր կենտրոնացված է մայրաքաղաքում: Տուրիստը դեռ հասկացանք, ընդունեցինք ինչ-որ տեղ, որ Գյումրի չի հասնում, բայց սարսափելին այն է, որ մեր՝ հայաստանյան երիտասադների երեւի 80 տոկոսն իր երկրի երկրորդ քաղաքում չի եղել: Անկեղծ ասած, այնքան վիրավորված եմ. մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ Գյումրու հետ կապված հարցեր էին քննարկվում, եւ ֆինանսների փոխնախարարը զարմանքով հարցրեց. «Իսկ ինչի՞ Գյումրիում...»: Այն պատճառով, որովհետեւ այստեղ 25 հազար մարդ է մահացել, որովհետեւ 27 տարի է` Գյումրին համարվում է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես եւ թե՛ բարոյահոգեբանական առումով ամենաանապահով քաղաքը: Որովհետեւ Գյումրու` «Աղետի գոտու» փողերով ամբողջ Հայաստանն ապահովվեց...
- Երեկ ռուսական ռազմաբազայում սպանության դեպք էր գրանցվել, որեւէ տեղեկություն ունե՞ք կատարվածից:
- Ցավալի բան է եղել: Բայց հինգ հազար զինվոր ու սպաներ կան, ո՞նց կարող է մեկ-մեկ նման բան չլինել: Ուղղակի բոլորը կենտրոնանում են միանգամից Գյումրու վրա, բայց որտե՞ղ սպանություն չի լինում: Կայենը Աբելին սպանեց,  Դուք էլ ինչ եք ստից բաների հետեւից ընկել: Տարբեր վարկածներ են շրջանառվում՝ հավանականից մինչեւ անհավանական, ո՞վ իմանա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված