«ԱՍԵԼ ՈՒ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ` ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ԱՍԵԼ ՈՒ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ` ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը Մ. Հակոբյանի փոխարեն կդառնա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Հասարակության շրջանում այս նշանակումները լայն արձագանք գտան, եղան տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ: Իսկ թե իրականում ի՞նչ է նշանակում փոխատեղումը՝ «Իրավունքը» փորձեց ճշտել ռազմական գործից քաջատեղյակ անձանցից:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ խոսքով` բանակն աճող օրգան է, այդ պատճառով էլ գրեթե ամեն օր տեղի է ունենում զինվորականների տեղափոխում, նոր պաշտոնների նշանակում եւ այլն. «Իմ կարծիքով այստեղ որեւէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Մ. Հակոբյանը եւ Լ. Մնացականյանը հասուն գեներալներ են եւ կարող են գերազանց կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները: Այս նոր նշանակումների մեջ արտասովոր ոչինչ չկա: Անիմաստ է մտածել, թե որեւէ պատերազմական իրավիճակի են նախապատրաստվում. գեներալների նոր պաշտոնները կապ չունեն պատերազմական սպառնալիքի հետ»:
ՀՀ ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս այն կարծիքին է, որ սա ընդամենը հերթական կարդային նշանակումներից է. «Այս ամենն ունի իր նպատակները. զինվորականներ են, եթե երկար տարիներ նույն պաշտոններում կատարել են իրենց պարտականությունները, ապա բնական է, որ պետք է անցնեն այլ պաշտոնի: Բացառում եմ այն կարծիքը, որ նշանակումները կապված են պատերազմի նախապատրաստության հետ. դրանք զուտ խոսակցություներ են»:
Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ նույնպես նույն տեսակետն ունի. «ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության բանակում նոր նշանակումներն ունեն զուտ տեխնիկական իմաստ: Մովսես Հակոբյանն այս ոլորտում ունեցել է մեծ աճ եւ այս նոր պաշտոնի ստանձնումը նշանակում է, որ նա ավելի բարձր պաշտոն ղեկավարելու իրավունք ունի: Նա գերազանց զինվորական է, ով երկար տարիներ ծառայություն է իրականացնում Պաշտպանության բանակում: Արդեն ժամանակն էր փոխել նրա պաշտոնը, եւ կարելի էր նույնիսկ Յուրի Խաչատուրովի փոխարեն նշանակել: Նոր պաշտոնների նշանակումը չպետք է կապել պատերազմի վերսկսման վարկածի հետ. ասել ու կրկնում եմ` պատերազմ չի լինելու: Ոչ պատերազմական դրությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն համոզվել, որ մի քանի օրում կգրավեն Արցախը եւ ինչ որ տեղ նաեւ՝ Հայաստանի կեսը: Քանի դեռ այս վստահությունը չունեն, նրանք երբեք չեն գնա պատերազմի, քանի որ գիտակցում են, որ վերսկսելու դեպքում կկորցնեն թալանելու, տանելու եւ ուտելու հնարավորությունը»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk