Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«ՈՉ ՈՔ ԼՂՀ-Ն ՉԻ ԴՐԵԼ ԱՓՍԵԻ ՎՐԱ, ՈՐ ԱՅՆ ՄԱՏՈՒՑՎԻ...»

Արխիվ 12-16

«ՈՉ ՈՔ ԼՂՀ-Ն ՉԻ ԴՐԵԼ ԱՓՍԵԻ ՎՐԱ, ՈՐ ԱՅՆ ՄԱՏՈՒՑՎԻ...»

Օրերս խորհրդարանը վավերացրեց Ղրղզստանի անդամագրությունը ԵՏՄ-ին հարցը: Բաքվում ընթանում են Եվրոպական խաղերը, որին ներկա է գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում հետ հանդիպման ժամանակ անխուսափելի է եղել քննարկել ԼՂՀ կարգավորման հարցը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

 

 

«ՈՉ ՄԵԿԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»
–Պարոն Զաքարյան, վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԼՂՀ հարցը: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք Պուտին-Ալիեւ հանդիպումից:
– Ես այն կարծիքին եմ, որ բոլորը կողմ են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը, բացի Ադրբեջանից, ով իր գործողությունները եւ ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացում որոշակիորեն արդարացնելու համար հավելյալ լարվածություն է ստեղծում եւ փորձում սադրանքների միջոցով ուշադրություն հրավիրել տարածաշրջանի առկա խնդիրների ու հատկապես ԼՂՀ կոնֆլիկտի վրա: Սա անընդունելի ճանապարհ է, որին ՀՀ-ն միշտ պատրաստ է եղել դիմագրավել: Նախորդ տարվա օգոստոսյան իրադարձությունները դրա վառ ապացույցն էին: Նրանք ամեն կերպ փորձում են բոլոր հարթակներում ստեղծել զոհի կարգավիճակ, բայց, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ լավ պատկերացնում է նրանց գործողությունները: Ժամանակակից աշխարհը, ունենալով թեժ օջախներ, ինչ-որ մի պահ կարող է Ադրբեջանին դուրս թողնել ուշադրության կենտրոնից: Հետեւաբար, այս պարագայում շատ կարեւոր է ՌԴ-ի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովության գործընթացում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ակտիվ մասնակցությունը Մինսկի խմբի ձեւաչափում: Հիմնական գործողությունները, որոնք պետք է իրականացվեն միջազգային հանրության աջակցությամբ, դրանք վստահությանն ուղղված գործողություններն են: Իսկ մեր մասնակցությունը Ադրբեջանում ընթացող եվրոպական խաղերին նրա վառ ապացույցն է, որ Հայաստանը պատրաստ է վստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ ու բավարար քայլեր իրականացնել` ի տարբերություն Ադրբեջանի:
– Դուք նշեցիք, որ բոլորը կողմնակից են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը, բայց չէ՞ որ կան երկրներ, որոնք ունեն իրենց շահերը` հենց Ադրբեջանի հետ: Այս պարագայում, ըստ Ձեզ, արդյոք Ռուսաստանը չունի՞ որեւէ շահ:
– Իհարկե ունի, եւ հենց շահն այն է, որ բոլորը շահագրգիռ են խնդրի խաղաղ կարգավորմանը: Այսօր ոչ մեկի շահերից չի բխում Հարավային Կովկասում անկայունությունը, բախումային իրավիճակը, լարվածությունը: Հետեւաբար, Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը, Հայաստանի ու ԼՂՀ-ի ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ, հենց խոսում են այն մասին, որ բոլոր կողմերի շահերից է բխում հարցի խաղաղ կարգավորումը:
– Այսինքն` կարո՞ղ ենք հանգիստ լինել այս հանդիպումից:
– Մտահոգություններ` որպես այդպիսին, չպետք է լինեն: Նույնիսկ որոշակիորեն կարող ենք դրական համարել այն խնդիրները, որ միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանին կարգի հրավիրել: Ավելին, կարծում եմ, որ թե՛ ռուս-ադրբեջանական եւ թե՛ Եվրոպայի հետ Ադրբեջանի համագործակցությունը պարտադրողական է լինելու խաղաղ կարգավորման համար: Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, որ մենք շարունակաբար խոսում ենք խաղաղ կարգավորումից, խուսափում կամ վախենում ենք պաշտպանությունը համակարգելուց. ոչ, մենք այդ խնդիրը չունենք: Սակայն ապրում ենք մի տարածաշրջանում, որ պետք է միշտ մտածենք մեր անվտանգության մասին: Եթե նույնիսկ մենք Ադրբեջանի հետ ունենայինք բարեկամական հարաբերություններ, էլի մեր թիվ մեկ խնդիրը պետք է լիներ անվտանգությունը: Սակայն լավ հասկանում ենք, որ նոր արկածախնդրությունները մեր տարածաշրջանում կհասցնեն խոշոր վնաս թե՛ տարածաշրջանի երկրներին, թե՛ այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գերտերություններին:
– Ուղիղ մեջբերում եմ կատարում լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլի ԼՂ հակամարտության գոտում հնարավոր զարգացումների եւ կարգավորման հեռանկարների մասին մեկնաբանությունը. «Եթե Բաքուն ցանկանա դառնալ Մոսկվայի արբանյակը, ապա ես արդեն դժվարանում եմ պատկերացնել, բայց Մոսկվան կցանկանա անակնկալ մատուցել Երեւանին եւ ափսեի վրա հանձնել օկուպացված տարածքներն Ադրբեջանին»: Ի՞նչ կասեք:
– Ինչ խոսք, դա տեղի չի ունենա, որովհետեւ ոչ ոք ԼՂՀ-ն չի դրել ափսեի մեջ, որ այն մատուցվի: ԼՂՀ-ն պայքարում է իր ինքնորոշման համար, եւ այդ տարածքում ապրող ժողովուրդը, ինչպես այլ ժողովուրդներ, իրավունք ունեն ապրելու խաղաղ, ազատ, ինքնորոշված ճանապարհով, որը միջազգային իրավունքի սկզբունք է: Եթե միջազգային նորմերն ու սկզբունքները երկերեսանի չեն, հետեւաբար ԼՂՀ ժողովրդի պայքարը վաղ թե ուշ ստանալու է իր տրամաբանական հանգրվանը:

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

–Երեկ եւ առաջին օրը ԱԺ-ում քվեարկության դրվեց Ղրղզստանի` ԵՏՄ-ի անդամագրության հարցը, որի մասին եղան թեժ ելույթներ ու փրփրակալած հարցադրումներ` մասնավորապես արեւմտամետ պատգամավորների կողմից, թե` իմաստ չունի, որ Ղրղզստանը դառնա ԵՏՄ անդամ, կամ դրանից ինչ օգուտ Հայաստանին:
– Ես հակված չեմ պատգամավորներին բաժանել արեւմտամետների, ռուսամետների, արեւելամետների…
– Բայց իրենք են այդ իրավիճակը ստեղծում…
– Որքան էլ այդպես լինի, ինձ համար ընդունելի չէ այդ բաժանումը: Կարծում եմ` յուրաքանչյուր պատգամավորի սրբազան պարտքը պետք է լինի երեւույթներին նայել պաշտոնական Երեւանի պատուհանից, հետո նոր քաղաքական առաջնորդություններով: Ղրղզստանի միացումը ԵՏՄ-ին մենք դիտարկում ենք զուտ տնտեսական տեսանկյունից, քանի որ այն քաղաքականապես Հայաստանին որեւէ բան չի ավելացնում: Իսկ Հայաստանի տեսանկյունից, խնդրի քաղաքական էությունն այն է, որ ԵՏՄ-ն կայանում է, ընդլայնվում է, հետեւաբար այն բերում է նոր տնտեսական հնարավորություններ: Դրանից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ո՛չ Հայաստանի շահերն են փոխվում, ո՛չ Ղրղզստանի, ո՛չ էլ ՌԴ-ի: Բայց մենք ունենում ենք կայացող ինտեգրացիոն գործընթաց, եւ տրամաբանական էր, որ խորհրդարանում ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց:
– Թեժ քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ Ուկրաինան իր կաշվից ելնելով` չանդամագրվեց ԵՏՄ-ին եւ գնաց «մայդանի»` հատուկ դրա համար: Ստացվում է, որ ինչ է թե չանդամագրվենք ԵՏՄ-ին, արժեր դրա համար մեր երկրում «մայդա՞ն» անել:
– Մեր երկրում չի կարելի մայդան իրականացնել, ո՛չ ներսի ուժերի նախաձեռնություններով եւ ո՛չ էլ համաշխարհային զարգացումների հետեւանքներով: Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք եւ դատապարտված ենք վարելու առանձնացված քաղաքականություն: Ժամանակին, երբ «հեղափոխություններ» էին իրականացվում Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, արաբական աշխարհում, մեր ընդդիմությունն ասում էր, որ այն շուտով կգա Հայաստան: Բայց մեզ մոտ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է` թեկուզ դժվարություններին ու վատ ապրուստին, շատ ավելի կարեւոր է կայունությունը եւ անվտանգությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված