Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«Թոշակառուն պահանջում է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջից վերադարձնել իր գումարը»

Արխիվ 12-16

«Թոշակառուն պահանջում է «Հին Էրիվան»

ռեստորանի սեփականատիրոջից վերադարձնել իր գումարը»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

– «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կարծես թե գտնվում է ոչ բարվոք ֆինանսական վիճակում: Գործարարը շարունակում է խուսափել պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումից, ինչը հիմք է հանդիսանում է նոր դատական հայցերի համար:
Փաստորեն Մանվել Տեր-Առաքելյանն այնքան է «խրվել» խնդիրների մեջ, որ անգամ պարտքով գումար է վերցրել թոշակառուից և այն չի վերադարձրել:
Դատելով Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0110/04015 հարկադրված սնանկության գործից, «Հին Էրիվան»-ի սեփականատերը պարտք է ոչ միայն բանկերին, այլ նաև տարբեր քաղաքացիներին: Այս անգամ գործարարին դատի է տվել թոշակառու Գևորգ Սարգսյանը, ումից Մանվել Տեր-Առաքելյանը դեռևս 2013 թվականին 3,5 մլն դրամի գումար է պարտքով վերցրել և խոստացել, որ կվերադարձնի այն մեկ տարի հետո, սակայն մինչ օրս դա չի արել: Թոշակառուն, կորցնելով հույսը, որ Մանվել Տեր-Առաքելյանը հոժարակամ կվերադարձնի պարտքը, 2015 թվականի մայիսին դիմել է դատարան` «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջը սնանկ ճանաչելու պահանջով:
Ի դեպ, հայցի առնչությամբ պատասխանող կողմը` Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես թե որևէ առարկություն չի ներկայացրել: Ըստ երևույթի, հակադրելու ոչինչ այլևս չունի, և ուզած թե չուզած պետք է մարի իր պարտքերը: Բացառված չէ նաև, որ սնանկության նոր գործը բխում է հենց Մանվել Տեր-Առաքելյանի շահերից, որպեսզի կարճվեն այլ պարտատերերի պահանջով իր դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերը…

Անի Ստեփանյան
http://armlur.am/373528/


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ