Թբիլիսիում շարունակվում է վագրի և բորենու որոնումները
Արխիվ 12-16Թբիլիսիում շարունակվում է վագրի և բորենու որոնումները
Թբիլիսիում շարունակվում են ջրհեղեղի ժամանակ քաղաքի կենդանաբանական այգուց փախած վագրի և բորենու որոնումները, հաղորդում է gazeta.ru-ն:
Այս գիշեր Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության մարտիկներն ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարել Թբիլիսիի Պեկինի փողոցում, որտեղից զանգ է ստացվել գիշատչին հայտնաբերելու մասին:
Կենդանու ոչ մի հետք չի հայտնաբերվել Ցինցաձե փողոցում, որտեղից նույնպես զանգահարել են բնակիչները:
Վագրի և, հնարավոր է, մեկ բորենու որոնումները Թբիլիսիի փողոցներում իրականացնում են Քաղաքապետարանի կենդանիների մոնիթորինգով զբաղվող գործակալության աշխատակիցները:
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտնել է, որ հնարավոր է՝ Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում երիտասարդ վագր և բորենի կա: Նրա խոսքով՝ բորենին վտանգավոր չէ մարդկանց համար:
Իշխանության ներկայացուցիչները խորհուրդ են տվել Թբիլիսիի բնակիչներին չհայտնվել մութ վայրերում և չիջնել նկուղային տարածքներ, որտեղ կարող է թաքնված լինել գիշատիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ականատեսներից ստացված հաղորդումից հետո Ռիգայի փողոցի տարածքը մեկ ժամվա ընթացքում շղթայապատվել է և ստուգվել ոստիկանների և հատուկջոկատայինների կողմից, որից հետո շրջափակումը հանվել է:
Երեկ հաղորդվել է, որ վագրը Թբիլիսիում հարձակվել է մի տղամարդու վրա, ինչի հետևանքով նա մահացել է: Ավելի ուշ վագրը հայտնաբերվել է և սպանվել: Գիշատիչ կենդանու վերացման հատուկ գործողությունն անցկացվել է «Լագունա Վերե» նախկին լողավազանի հարակից տարածքում՝ կենդանաբանական այգուց ոչ հեռու։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
