Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ ՈՒ ՏՂԱԿԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵՆՔ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳՐԵՆՔ, Ի՞ՆՉ ԳԵՆԴԵՐ»

Արխիվ 12-16

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ ՈՒ  ՏՂԱԿԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵՆՔ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳՐԵՆՔ, Ի՞ՆՉ ԳԵՆԴԵՐ»

 

Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆՆ այսօր` ՀՀ կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ-ի նախահաշվը: Ըստ փոխնախարարի, ծրագիրը ներկայացված է ԿԳՆ-ի կողմից եւ ընդգրկված է կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ դեմ արտահայտվեց վերոնշյալ ծրագրին` մասնավորապես նշելով. «Խոսքը կրկին կանանց եւ տղամարդկանց հավասարություն» հասկացությունը «գենդեր» հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի եւ փորձի մասին է: Մենք սա անցել ենք օրենսդրարական դաշտում` օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս: Ընդ որում` հիմնավորումն, ուղղակի, սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ կամ թերի ընկալում եւ դա պետք է ուղղել: «Գենդեր» հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում, դա սեռի սոցիալական ընկալման ձեռբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց եւ կանանց հավասարությունը: Հայ Առաքելական եկեղեցին էլ է այս մասին հայտնել իր տեսակետը: Ինչո՞ւ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու  տղակամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք «գենդեր» տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ որոշման նախագիծը պետք է խմբագրել»:

Ի պատասխան, Ս. Մանասարյանն էլ արդարացավ. «Երեկ այդ քննարկումները եղել են, սպասում ենք, որ առաջարկություն կհնչի կառավարության նիստում, եւ որեւէ խնդիր չկա խմբագրական փոփոխություն կատարելու հետ կապված»: Հարցին կոշտ արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Ինչո՞ւ կառավարության նիստին հնչեցնել: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված