ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՎՃԻՌԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽ ՉԼԻՆԵԼԸ»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՎՃԻՌԸ
ՎԿԱՅՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽ ՉԼԻՆԵԼԸ»
«Իրավունքն» արդեն տեղեկացրել է Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի կայացրած որոշմանը, որով մայիսի 14-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, շուրջ մեկ տարի տևած դատական քաշքշուկներից հետո մասնակիորեն բավարարեց «Նոր սերունդ» ՀԿ-ի երեք անդամներ՝ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի, հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի և ընդդեմ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի։ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` սա եւս մեկ անգամ ցույց է տալիս դատական համակարգի անկախ չլինելը: «Դատական համակարգը Եվրոպայի խորհրդի կազմում լինելով, ընդունել է որոշակի պարտավորություններ եւ հաշվետու է ԵԽ-ի առաջ: Դատավորներն էլ մտածում են` եթե գործը հասնի ՄԻԵԴ, ինչպիսի գնահատականի այն կարժանանա»,- մանրամասնում է քաղաքական գործիչը:
Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանը մտել է մի քաղաքական դաշտ, որտեղ ինքնուրույնություն ու անկախություն հնարավոր չէ պահպանել: «Կարծում եմ` դատավորները պետք է թողնեն իրենց պարտավորությունները, հիշեն իրենց հայկական ավանդույթները եւ պաշտպանեն դրանք: Եթե մենք չդիմադրենք, նրանք (դատավորներին ու դատական համակարգին նկատի ունի-խմբ.) շարունակելու են ճնշումների ենթարկվել, ճնշել հասարակությանը»,- եզրափակեց ՀԴԿ ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
