Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ԲՀԿ-ԻՆ

 

«Ժառանգություն» կուսակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր  խորհրդարանում դեմ արտահայտվեց:

Զարուհի Փոստանջյանը  հայտարարեց, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն ռուսական կապիտալով  ընկերություն է եւ կապված է մի շարք հանցագործությունների հետ:

Հիշեցնենք`ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում և Արծվանիկում կուտակված ու կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ, «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» նախագիծը:

Իր ելույթի վերջում Զարուհի Փոստանջյանը ամոթանք տվեց ընդդիմադիրներին` մասնավորապս ԲՀԿ-ին, ով դեմ էր խոսում օրինագծին, բայց կողմ են քվեարկել:

Զարուհի Փոստանջյանին հակադարձեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց` հպարտ է, որ ՀՀ քաղաքացի է, հարգում է մեր պետությունը: «Մենք քննադատել ենք, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել»,-ասաց ԲՀԿ պատգամավորը, ով հորդորեց Զարուհի Փոստանջյանին թիվ մեկ ամբիոնից  լուրջ խոսել: «Եթե դուք մլն տոննան  հազար տոննայից չեք տարբերում,  դա շատ լուրջ  է»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակով  ասաց, որ այն, ինչ ռուսական է, Զարուհի Փոստանջյանի մոտ առաջացնում է «личная неприязнь»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ