Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՍԱՆԿ ԱՆԱՆԿ» ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՍԱՆԿ ԱՆԱՆԿ» ՓԱՌԱՏՈՆԸ


Հունիսի 19-26-ը Երևանում կանցկացվի «Ասանկ Անանկ» փառատոնը: «Ասանկ Անանկ»-ը բաց հարթակ է Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց և հայաստանցիների շփման, փոխճանաչման և համատեղ նոր իրողության ստեղծման համար: Փառատոնը հնարավոր է եղել իրականացնել սիրիահայ և տեղացի երիտասարդների կազմակերպչական աշխատանքներին ներգրավմամբ և աջակցությամբ: Փառատոնի հիմնական միջոցառումներն անցկացվելու են Հանրապետության հրապարակ մետրոյի` շատրվանի շրջանաձև տարածքում, ինչպես նաև հարակից այգում:

«Ասանկ Անանկ» փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Հայաստանի Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտում, որտեղ կցուցադրվեն ձեռագործ աշխատանքի հազվագյուտ նմուշներ, պատմա-մշակութային արժեք ներկայացնող «գանձերի» լուսանկարներ: Բացմանը կհաջորդի «Վերսուս» Ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպումը հեղինակի հետ:

Փառատոնն ամեն օր կառանձնանա իր յուրահատուկ ծրագրով՝ ցուցահանդես, շաբաթօրյակ, քերմես, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն, թեյըմպում, գրական ընթերցում, համերգ, հայկական ուտեստ, զարդանախշի օր, ազատ բարձրախոս: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնը միտված է դառնալ ամենամյա՝ բացահայտելով նորանոր բովանդակային հարթություններ:

Փառատոնն անցեկացվում ԴիՎիՎի Ինթերնեյշնալի նախաձեռնությամբ: Փառատոնի կազմակերպչական և բովանդակային գործընկերներն են` «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Հայ դերասաների միություն» հասարակական կազմակերպությունն և «ՄԻՀՐ Ստեղծագործողների Միություն» մշակութային հասարարակական կազմակերպությունը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ