ԱԺ-ՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԷԻՆ ՍԵՎ ԱԳՌԱՎ
Արխիվ 12-16ԱԺ-ՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԷԻՆ ՍԵՎ ԱԳՌԱՎ
ԱԺ արտահերթ նիստի շրջանակներում խորհրդարանում քննարկվեց Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի արձանագրությունը, որը վերածվեց արեւմտամետ պատգամավորների «կռռոցների», թե ԵՏՄ-ն շուտով կկործանվի: Ամփոփելով տեղի ունեցած քննարկումը` «Իրավունքը» զրուցեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ հետ:
– Պարոն Կարայան, ինչպե՞ս կմեկնաբանեք խորհրդարանական ընդդիմության արեւմտամետ հատվածի պեսիմիզմը` ԵՏՄ-ի ապագայի վերաբերյալ:
– Պետք է ընդդիմությանը հարցնեք, թե իրենք ինչո՞ւ են այդքան պեսիմիստ: Բայց նշեմ, որ բոլոր սպասումները, ինչի մասին մենք ասում էինք ԵՏՄ-ին միանալու ժամանակ, իրականացվեցին: Իհարկե, դրա հետ մեկտեղ կան այլ խնդիրներ, որոնք բացարձակապես կապ չունեն ԵՏՄ-ի հետ: Դրանք այն մարտահրավերներն են, որոնց առջեւ այսօր կանգնած է մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը եւ բերել այդ մարտահրավերներից բխող խնդիրները կապել ԵՏՄ-ի հետ, ճիշտ չէ:
– Ի դեպ, արձանագրության քննարկումը խորհրդարանում վերածվեց Ղրղզստանի` ԵՏՄ մտնել-չմտնելու կարծիքների արտահայտման ու բանավեճի: Ըստ Ձեզ, որքանո՞վ է կարեւոր ՀՀ խորհրդարանականների կարծիքն այս մասին` Ղրղզստանի համար:
– Չեմ կարող ասել, թե ինչքանով է սա իրենց համար կարեւոր: Բայց մեզ համար կարեւոր էր, որ լիներ կառուցողական քննարկում, եւ ես շնորհակալ եմ, որ քննարկումներն անցան շատ կառուցողական:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
