Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան

Բիբինը ոչ միայն արհամարհում է, այլև՝ սպառնում

Արխիվ 12-16

Բիբինը ոչ միայն արհամարհում է, այլև՝ սպառնում

 

Այն, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը խուսափում է հանրության առջև հանդես գալ, նորություն չէ: Ավելին, ամենայն հավանականության հանրության աչքին չի երևում, որ որոշ փակագծեր չբացվի, բայց այն, որ փոխհրաձգությունն արդեն սկսվել է, փաստ է: Պարզվում է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը անհամաձայնություն է հայտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած սակագնի վերաբերյալ և 9 էջանոց նամակով փորձել է համոզել, որ հանձնաժողովը չհիմնավորված մոտեցումներ է ցուցաբերել ՀԷՑ-ի հայտի հանդեպ: Ավելին, Բիբինը նամակով տեղեկացրել է, որ եթե չլինի 17 դրամի թանկացում, ապա ընկերությունը չի կարողանա երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը ու բարելավել էլեկտրաէներգիայի որակը: ՀԷՑ-ի տնօրենը տեղեկացրել է, որ դրանից բացի կրկին կդիմի հանձնաժողովին ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նազարյանը, սակայն համարում է, որ իրենք չհասկացված են և ներկաներին հորդորեց հարցեր ուղղել նաև Ատոմակայանի, ՋԷԿ-ի, Սևան-Հրազդան Կասկադ ընկերությանը: Նա նշեց, նաև, որ հանձնաժողովի անդամների համար էլ է դժվար ամեն անգամ թանկացման մասին որոշում կայացնել, բայց դա իրենց խաչն է և ստիպված են տանել: «Մենք յուրաքանչյուրս պետք է անենք այնպես, որ հետագայում չամաչենք մեր կատարած գործի համար և կստեղծենք մի իրավիճակ, որը կդառնա անդառնալի և անշտկելի: Մենք ուզում ենք հասկացված լինենք: Ես հայամետ եմ, սիրում եմ իմ հայրենիքը և շարունակելու եմ անել այնպիսի բաներ, որպեսզի երբևիցե չամաչեմ ՀՀ որևէ քաղաքացուց իմ արածի համար»,- ասաց Ռ.Նազարյանը: Սակայն այս մեղայախառը լոլոներից անմիջապես հետո հանձնաժողովը միաձայն քվեարկեց հոսաքի սակագնի թանկացման օգտին, որին ի պատասխան ներկաները վանկարկեցին «ամոթ»: Հարց է ծագում, թե ինչպե՞ս է պատահել, որ այս ընթացքում իր ժողովրդի կողմից հասկացված լինելու փաստից Նազարյանն առանձնապես չի էլ նեղվել, իսկ հիմա, երբ իրեն սկսել է «չհասկանալ» նաև Բիբինը, հիշել է, որ ինքը հայամետ է ու սիրում է իր հայրենիքը: Իսկ այն, որ չհասկացված լինելու խաչն այս անգամ սրի է վերածվելու փաստ է, որի ձայնը դեռ կլսենք առաջիկայում:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված