ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ

«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»

Արխիվ 12-16

«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»


«Թատրոն X» 8-րդ թատերական բաց փառատոնն այս տարի մեկնարկեց այլ ձեւաչափով` հավատարիմ մնալով իր սկզբունքներին` քննադատական խոսքին, փառատոնը մեկնարկեց ոչ թե ներկայացումների քնարկումներով, այլ ոլորտի խնդիրների բարձրաձայնմամբ: Այն ընթացավ երեւանյան տապից հեռու` Բյուրականի նորաբաց Արվեստի ակադեմիայում: «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով քննարկումն իր մեջ ընդգրկել էր մի քանի ոլորտներ` թատերագիտություն, երաժշտություն եւ գրականություն:


«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ»


Փառատոնի նախագահ, թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ ամփոփելով քննարկումը` այն համարեց կայացած:

- Մեծ ցանկությունն էր, որ փառատոնի մեկնարկը դառնա առիթ` ոչ միայն թատերական ոլորտի խնդիրների մասին խոսելու, այլ առհասարակ մշակույթի ոլորտում առկա արմատական խնդիրների: Այստեղ ամենակարեւորն այն էր, որ ոչ թե մեղադրվեցին ինչ-որ պաշտոնյաներ, քաղաքականություն, այլ խնդիրը դրվեց առավել լուրջ գլոբալ եւ խորքային` մեր մտածողության խնդրի վրա: Այս հանդիպումը, որ հավաքել էր մեր միջավայրի ամենաբանիմաց, հեղինակավոր մարդկանց, կարծես այդ բոլոր հարցերը ուրվագծվեցին եւ ստացան մի ամբողջական թեզ: Կարծում եմ` վաղը այդ հարցերի ամբողջությունը կունենա իր ռեալ, շոշափելի արդյունքները:

- Ի վերջո, որտեղի՞ց պիտի սկսել` ոլորտի խնդիրները լուծելու համար:

- Մի կետ կա, որ կարծես բոլորը համաձայնեցին ինձ հետ` բարեփոխումների ակունքը պիտի լինի կրթական համակարգը: Այնքան ենք կրկնել կրթություն, կրթական համակարգ, որ այս բառերը արժեզրկվել են: Սրա ռեալ որոշակի շոշափելի իմաստը այլեւս չենք ընկալում: Բայց չի կարող դերասանը, ստեղծագործող անհատը` առանց մտավոր պաշարի, հետաքրքիր լինել: Ցավոք, այսօր ամենամեծ աղետը, որ քանդում է ե՛ւ թատրոնը, ե՛ւ գեղարվեստական իրականությունը, այն է, որ ամեն ինչ շատ հեշտ է դարձել: Հեշտ է լինել դերասան, ռեժիսոր, հեշտ է գրել ներկայացման մասին, հեշտ է ընդունվել թատերական ինստիտուտ եւ ավարտել այն: Այսինքն` քայլ առ քայլ խորտակվում է մասնագիտության ընկալումը, մինչդեռ` տարիներ շարունակ ինքս փորձում եմ հասկանալ թատրոնի առեղծվածը: Այս քննարկումն ապացուցեց դրա լրջությունը, որովհետեւ բոլոր բանախոսները այդ բոլոր խնդիրները հաղթահարած մարդիկ էին, ովքեր տեղյակ են ե՛ւ ժամանակակից գեղագիտական մտքին, ե՛ւ փիլիսոփայության պատմությանը, ե՛ւ հոգեբանությանը, ե՛ւ արվեստի տեսությանը: Այնպես որ, քննարկումով հաստատեցինք գեղարվեստական իրականության լրջությունը:


«ՄԵԿՆԱՐԿԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆՔ ԼՈՒՐՋ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ»


- Իսկ հաջորդ տարիներին կպահպանվի՞ այս ձեւաչափը:

- Ձեւաչափը, բոլոր անցած 8 տարիների համեմատությամբ, ինձ համար նախընտրելի է, այստեղ ես զգում եմ հարմարավետություն, լրջություն: Միշտ էլ բոլոր փառատոների հանդիսավորությունը, այդ թվում` եւ մեր, ներքին վերապահությամբ եմ ընդունել: Քանի որ տարին մեզ համար խորհրդավոր էր` 100-րդ տարելիցն էր, հրաժարվեցինք հանդիսավորությունից եւ մեկնարկը տեղափոխեցինք լուրջ զրույցի եւ երկխոսության ոլորտ: Սա այն էր, ինչ միշտ ցանկացել եմ:

- Ընդհանրապես, փառատոնը տեւում էր մեկ ամիս, այս տարի այն կրճատվել է, կրճատվել է նաեւ ներկայացումների քանակը:

- Դա պայմանավորված է պետական բյուջեի բաշխումով, կարեւոր տարի էր, ու բոլոր միջոցներն ուղղել են տարբեր միջոցառումներին: Փորձել են տեղավորվել այն միջոցների մեջ, որոնք հատկացրել են: Ներկայացումների խնդիրը չէ միայն, նաեւ իրազեկության խնդիր կա, որովհետեւ բոլորը գիտեն` «Թատրոն X-ը» սկսվում է գարնանը, բայց հետաձգեցինք, քանի որ ունեինք լրջագույն միջոցառումներ` կապված տարվա խորհրդի հետ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված