ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ
Երեկ Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆՆ առաջին ընթերցմամբ` խորհրդարանականներին ներկայացրեց «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Վերոնշյալ օրինագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ոլորտը կարգավորող լիազորված մարմինների միջեւ կիրականացվի գործառույթների հստակ տարանջատում: Օրինագծի քննարկումը թեպետ բավական ակտիվ անցավ, սակայն ԱԺ ընդմիջումից հետո առաջին մի քանի րոպեներին խորհրդարանական դահլիճում միայն նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր ներկա եւ նույն ինքը` Կ. Ճշամարիտյանը, ով ամբիոնին մոտենալով` ասաց. «Իրենց հերթապահ հարցերը տվեցին, գնացին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

