Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՆԿԱՐԾ ՑԼԵՐ ՈՒ ԿՈՎԵՐ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՆ»

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՆԿԱՐԾ ՑԼԵՐ ՈՒ ԿՈՎԵՐ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՆ»

 

Խորհրդարանում քննարկվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին  օրինագիծը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով դրական արտահայտվեց նախագծի մասին, բայց մի նկատառում, այնուամենայնիվ, հնչեցրեց.

 

«Այդ  տարածքում անասնապահությունը չպետք է զարգացնել, որպեսզի զբոսաշրջիկները հանկարծ անասուններ` կովեր ու ցուլեր  դուրս չգան, քանի որ այս դեպքում  խոսքը էքստրեմալ տուրիզմի մասին չէ»:

Պատգամավորն անկեղծացավ` այդ տարածքով ինքն անցել է եւ նկատել է`որոշ բնակիչներ անասնապահությամբ են զբաղվում:

Ինչ վերաբերում է ներդրողների շահերը  ներկայացնող եւ ապագայում ստեղծվելիք խորհրդին, ապա այն, ըստ Մինասյանի, չպետք  միջամտի  ՏԻՄ մարմինների   գործունեությանը:

Հ.Գ. Կովերի ու ցլերի մասին պատմությունները կապվում են նախկին երկու վարչապետերի` Հրանտ Բագրատյանի ու Տիգրան Սարգսյանի  հետ: Պրն Մինասյան,  կես կատակ, կես լուրջ`չլինի՞ ցանկանում եք կովերի ու ցլերի մասին պատմություններով եւ դեռ վարչապետ չդարձած` զբաղեցնել երրորդ պատվավոր հորիզոնականը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ