Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է. ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ԽՆԱՄՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է. ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ԽՆԱՄՈՒ ՄԱՍԻՆ

 

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` հայ քաղաքական դաշտ մտնելու  մասին խոսակցությունները չեն դադարում: Հիմնական հարցադրումը հետեւյալն է` որ կուսակցության միջոցով է ցանկանում Արա Աբրահամյանը զբաղվել քաղաքականությամբ:

Քանի որ Արա Աբրահամյանն ու ՀԺԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը խնամիական կապեր ունեն, ինչպես նաեւ մամուլում նման տեղեկություններ են շրջանառվում, փորձեցինք պարզել Դեմիրճյանի վերաբերմունքն ու գնահատականը Աբրահամյանի ցանկության վերաբերյալ: Դեմիրճյանը, սակայն, ինչպես միշտ խուսափեց որեւէ գնահատական տալ` ասելով. «Արա Աբրահամյանի  պլանների ու ծրագրերի  մասին հարցրեք նրանից: Խոսակցությունների մասին  ի՞նչ ասեմ, եթե ստույգ ոչինչ չկա»:

Ի դեպ, խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն`Արա Աբրահամյանը, այսպես ասած, կլինի միջնորդ Հայաստանի եւ ՌԴ-ի  միջեւ, կաջակցի ռուս եւ ռուսատանաբնակ հայ գործարարներին մեր երկրում ներդրումներ անելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ