Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ. «ՀՀ-Ի ՎՐԱ ԷԼ «ԲԱՆՏԻԿ» ԿԱՊԵՔ, ԱՍԵՔ` ՎԱՃԱՌՎՈՒՄ Է, ՈՒԶՈՂ ԿԱ՞»

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ. «ՀՀ-Ի ՎՐԱ ԷԼ «ԲԱՆՏԻԿ» ԿԱՊԵՔ, ԱՍԵՔ` ՎԱՃԱՌՎՈՒՄ Է, ՈՒԶՈՂ ԿԱ՞»

 

Խորհրդարանում այսօր քննարկվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` ինչո՞ւ է Դիլիջանը որպես կալվածք տրվում Ռուբեն Վարդանյանին: «Տպավորությունն այնպիսինն է, որ ինչպես Սյունիքը տրվեց Սուրեն Խաչատրյանին, այնպես էլ Դիլիջանն էլ տրվում Վարդանյանին: Դուք Դիլիջանում պետական հեղաշրջում եք անում  այս նախագծով: Հարկային օրենդդրությունն ընդունելիս ինչո՞ւ ներդրողների կարծիքը հաշվի չէիք առնում»,- վրդովված ասաց Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորն առաջարկեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը գյուղերի ու քաղաքների վրա  գնապիտակներ կպցնել: «Վերջում էլ ՀՀ-ի վրա «բանտիկ»  կապեք, ասեք` վաճառվում է, ուզող կա՞»,- ասաց

Ի պատասխան Վաչե Տետերյանն ասաց, որ նոր հեծանիվ չենք հայտնաբերում` ներդրումային միջավայր  ձեւավորելով եւ խրախուսելով ներդրումները: Եթե հիմա Դիլիջանում  նման ծրագիր է իրականացվում, դա չի նշանակում` այլ մարզերում եւս նման ծրագրեր ենք իրականացնելու: «Ավելին` ծրագրերն անձնավորված չեն լինելու»,- պարզաբանեց փոխնախարարը:

Պարզաբանումը չգոհացրեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինս արձագանքեց Տերտերյանին` ասելով, որ խոսքը հարկային արտոնությունների մասին չէ. «Դուք լուրջ դեմքով ասում եք` ստեղծվում է մի խորհրդատվական մարմին, որը զրկելու է մարզպետին ու ավագանուն որոշումներ կայացնելուց: Ասում եք` մարզպետը կարող է մասնակցել այդ որոշումների ընդունմանը,  քաղաքապետն էլ  կարող է գալ դռան տակ նստել, սպասել: Եթե հարմար կգտնեն, կկանչեն»:

Փաշինյանի խոսքով` ոչ ոք իրավունք չունի երկիրը կտոր-կտոր ծախելու կամ Դիլիջանը դնելու վաճառքի:

Գործադիր մարմնի անդամն ասաց, որ եթե լուրջ դեմքի մասին խոսեն, ապա  չի կարծում, որ Փաշինյանը անլուրջ դեմքով է գալիս խորհրդարան: Այլ բան է, որ դահլիճից դուրս անլուրջ դեմքով կարելի է որոշ տրամադրություն արտահայտել:

Ինչ վերաբերում է խորհրդատվական մարմնին  որոշում ընդունելու իրավասություն տալում, ՏԿԱԻՆ փոխնախարարը հերքեց դա: Խորհրդատվական մարմինը քաղաքապետի կամ ավագանու փոխարեն չի որոշելու:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ