Նոր միջադեպեր Թբիլիսիում. Առյուծի հարձակումից մարդ է զոհվել, պինգվինը հասել է Ադրբեջան
Արխիվ 12-16Նոր միջադեպեր Թբիլիսիում. Առյուծի հարձակումից մարդ է զոհվել, պինգվինը հասել է Ադրբեջան
Նոր միջադեպ Թբիլիսիում. Առյուծի հարձակումից մարդ է զոհվել
Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ազատության մեջ հայտնված գազաններից մեկն այսօր հարձակվել է Թբիլիսիի բնակչի վրա: Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները, տվյալ անձը մահացել է: Պահեստներից մեկում թաքնված առյուծը, տեսնելով ներս մտնող մարդուն, հարձակվել է վերջինիս վրա:
Ականատեսների ներկայացմամբ՝ գիշատիչը դեռ չի վնասազերծվել, և լուրջ վտանգ է ներկայացնում: Պպինգվինը, որը փախել էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց հայտնաբերվել է Կարմին կամուրջի մոտ` վրաց-ադրբեջանական սահամնի մոտ: Իսկ վագրը Թբիլիսիի կենտրոնում հարձակվել է մի քաղաքացու վրա, որի արդյունքում քաղաքացին համացել է: Դրանից հետո հատուկ գործողություն է իրականացվել վագրին վերացնելու համար: Քաղաքի բնակիչները սարսափի մեջ են:
Երեկ իշխանությունները հայտարարել էին, որ բոլոր կենդանիները վնասազերծված են, և անվտանգությունը երաշխավորված է: Այնինչ, անմեղ մարդ է զոհվել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
