Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ՈւՆԱԲԻ»`ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Արխիվ 12-16

«ՈւՆԱԲԻ»`ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

Հունիսի 16-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Կոմիտաս «Ունաբի» պարային ներկայացումը`նվիրված Կոմիտասի կյանքին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքը եւ ստեղծագործական ամբողջ ուղին բեմադրիչ, ռեժիսոր ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հանդիսատեսին ներկայացրեց պարի միջոցով, որոնք համեմված էին Կոմիտասի գեղեցիկ ստեղծագործություններով: Բեմադրիչի խոսքով`երկար ժամանակ է ինչ Կոմիտասին ամբողջությամբ որեւէ մեկը չի անդրադարձել, այդ պատճառով էլ որոշել է փոքրիկ պարային ներկայացմամբ ներկայացնել մեծանուն հային.«Պարային ներկայացման վրա աշխատել եմ երկու ամիս, ունեցել եմ շատ խորհրդատուներ, որոնք իմ ուսուցիչներն են: Ներկայացումը կցուցադրվի նաեւ Կոմիտասի ծննդյան օրը, որից հետո շարունակաբար կներկայացվի ՀՀ մարզերում ու Արցախում»,-նշեց Էդգար Կարապետյանը: Նրա բնորոշմամբ` կոմիտասյան երաժշտությունն ունի հանգստացնող հատկություն.«Կոմիտասը մեր երգի Մեսրոպ Մաշտոցն է: Ինչքան էլ լավ ուսումնասիրես նրան, հնարավոր չէ ամբողջությամբ հասկանաս: Այս ընթացքում շատ սիրեցի ունաբի երաժշտությունը»,-ավելացրեց Է. Կարապետյանը:

Էդգար Կարապետյանը Հայաստանի պարարվեստի քոլեջի շրջանավարտ է եւ պարային ներկայացումը բեմադրել է քոլեջի իր ընկերների հետ միասին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ