Ի՞ՆՉ Է ՓՍՓՍԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ Է ՓՍՓՍԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ
Անկախ պատգամավոր, արեւմտամետ հայացքներ ունեցող Էդմոն Մարուքյանն չի մասնակցել Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի արձանագրության վավերացմանը: Մեր հետ զրույցում նա ասաց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ղրղզները միանում են ԵՏՄ-ին, թե` ոչ: Ես դեմ չեմ, որ ղրղզները, չինացիները միանան ԵՏՄ-ին, ես դեմ եմ, որ մենք միանանք: Եթե ղրղզներն ուզում են միանան, թող միանան, ինչու դեմ լինեմ: Եթե մարդիկ կան, որ ցանկանում են «դեմ» լինելով` արձանագրեն իրենց հայրենասիրությունը, դա արդեն իրենց գործն է»:
Իսկ ինչ էր փսփսում Զարուհի Փոստանջյանն Էդմոն Մարուքյանի ականջին: «Ասում էր` դու կողմ ես, ասացի` չէ, չե՞ս տեսնում, որ բոյկոտում եմ, չեմ քվեարկել»,-պարզաբանեց պրն Մարուքյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
