«ԴՈԼԱՐ ԱՐՄԵՆԻ» ԵՎՐԱԴԱՏԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Արխիվ 12-16«ԴՈԼԱՐ ԱՐՄԵՆԻ» ԵՎՐԱԴԱՏԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Եվրադատարանի հայաստանյան դատավորների մրցույթները բավականին երկարատեւ ու նաեւ սկանդալային պատմություն ունեցան, սակայն դա մոտեցավ եզրագծին, քանզի Փարիզում համապատասխան հանձնաժողովը հաստատեց ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Նրան մնաց ընդամենը եվրապատգամավորների քվեարկությամբ վավերացվելու զուտ տեխնիկական հարցը:
Սակայն ավելորդ չէ հիշեցնել վաղուցվանից «Դոլար Արմեն» մականունով հայտնի նախկին օմբուդսմենի` դեպի Եվրադատարան փշոտ ճամփեն հաղթահարելու որոշ դրվագներ: Երբ Արմեն Հարությունյանը գործող օմբուդսմեն էր, նա հրապարակավ չէր էլ թաքցնում իր բացասական վերաբերմունքը համասեռամոլների նկատմամբ: Եվ ահա հանկարծ համեմատաբար վերջերս մի կողմից` նա հարցազրույց տվեց, ուր սեր բացատրեց այդ զազրելի հակաբնական փոքրամասնության իրավունքների հանդեպ, իսկ մյուս կողմից` քանիցս հրապարակավ հնչեցրեց այն միտքը, որ չի ցանկանում ապրել Հայաստանում, ու եվրադատավոր դառնալը հեչ վատ տարբերակ չէ:
Հիմա Ա. Հարությունյանը ե՞րբ էր դերասանություն անում` երբ լինելով գործող օմբուդսմեն, հրապարակավ զզվում էր գոմիկներից, թե` հիմա, երբ նրանց «իրավունքների» հանդեպ մեծագույն ակնածանք դրսեւորեց:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
