ՊԲ-ՈՒՄ «ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16ՊԲ-ՈՒՄ «ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԼՂՀ Պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ համար տարբերություն չկա, թե ինքը որտեղ է ծառայելու.
- Զինվորականի համար տարբերություն չկա Հայաստանում, ԼՂՀ-ում, թե մեկ այլ տեղ ծառայությունը կշարունակի:
- Իսկ Հայաստանում ծառայության անցնելը անակնկա՞լ էր Ձեզ համար:
- Ոչ, երբեք զինվորականների համար անակնկալ չի լինում պաշտոնի նշանակումը: Հետո գիտեք ինչ, բանակում մի նոր պաշտոն ստանալու ակնկալիքով, մտադրությամբ չեն ծառայում, այլ հայրենիքի պաշտպանության մասին մտածելով:
Ինչ վերաբերում ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնին գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի նշանակմանը, ապա Մովսես Հակոբյանի խոսքով.
- Նոր մարդ է նշանակվել, նոր զարգացումներ են լինելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
