«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Արխիվ 12-16«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Սա մեր խաչն է, պետք է տանենք, մեր աշխատանքը չի ընկալվում ու քննադատվում է՝ թե՛ հասարակության, թե՛ լրագրողների, թե՛ քաղաքական գործիչների և թե՛ նույնիսկ ՀԷՑ-ի կողմից»,-հայտասրարելով, որ հուլիսի 1-ից էլեկտրաէներգիան թանկանալու 6.93 դրամով, ասաց ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ դժգոհելով «չհասկացված լինելու» իրենց ճակատագրից:
Որից հետո, արդեն ՀԾԿՀ-ի դռների մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ: Ակտիվիստները ձվեր, պոմիդորներ շպրտեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ուղղությամբ, որից հետո փորձ արեցին մտնել շենք: Մոտ 10-15 րոպե տեւած քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց հանգստացնել ցուցարարներին:
ՀԾԿՀ-ից դուս գալիս մեզ հաջողվեց զրուցել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ եւ հետաքրքրվել, թե ի վերջո ովքեր են այս ամենի պատասխանատունները, ով նկատեց.
- Այսօրվա ստեղծված իրավիճակի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցման միակ պատասխանատուն նախկին կառավարություն է եւ նախկին էներգետիկայի նախարարը: Եթե նրանք մեր առաջարկները չորս տարի առաջ քննարկեին, էսօր էս վիճակը չէինք ունենա:
Հ.Գ. Թե ինչ առաջարկությունների մասին խոսքը, եւ ինչու ժամանակին հետամուտ չի եղել Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
