ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԴԱԼ ՉՆՎԱՃԵՑԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԴԱԼ ՉՆՎԱՃԵՑԻՆ
Բաքվում շարունակվում են Եվրոպական ամառային առաջին մարզական խաղերը: Այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ): Մրցումային առաջին օրը խիստ անհաջող ստացվեց հայ ըմբիշների համար, Հայաստանի ուժեղագույն ըմբիշներիշներից ոչ մեկ մեդալ չնվաճեց:
Դավիթ Սաֆարյանը մեկնարկում դժվարին հաղթանակ տարավ մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: 1/8 եզրափակչից պայքարը սկսած Գարիկ Բարսեղյանը 4:0 հաշվով հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը ադրբեջանցի Յաշար Ալիեւն էր, որին Բարսեղյանը պարտվեց 6:10 հաշվով: Գրիգոր Գրիգորյանի մեկնարկը եւս անհաջող, 1/8 եզրափակչում հայ մարզիկը 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: Հայ մարզիկները զրկվեցին անգամ բրոնզե մեդալի համար պայքարից, քանր որ նրանց հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Սակայն, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մեդալ նվաճելու հնարավորություններ ունեն՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք մրցահարթակ դուրս կգան հունիսի 18-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
