ԱՐԴՅՈՔ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
Արխիվ 12-16ԱՐԴՅՈՔ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
Ինչպես հայտնի է երկու օր առաջ կարճ՝ 1 օրյա այցով Հայաստան այցելեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որըն ի դեպ վերջրս Ռուսաստանում անցավ պետական բարձր պաշտոնի: Թեեւ Աբրահամայնի այցը կապում են իր սանիկի հարսանիքի հետ, այնուամենայնիվ, անկասկած, ամենակարեւորը իր հանդիպումն էր ՀՀ նախագահի հետ:
Հանդիպումից հետո սկսվել են տարածվել բազմաթիվ լուրեր, թե Ա. Աբրահամյանի վերջին ակտիվությունը պատայական չէ եւ այն նպատակ ունի ակտիվորեն դերակատարություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բնական է, որ Աբրահամյանի քաղաքական ակտիվությունը Հայաստանում կապվում է ՀԴԿ կուսակցության հետ, որի նախագահ Արամ Սարգսյանը միարժամանակ պարոն Աբրահամյանի տեղակալն է հայերի համաշխարային կոնգրեսի գծով: Մյուս կողմից շրջանառվող լուրերում տրվում է ՀԺԿ-ի անունը, որի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը խնամիասանիկական կապեր ունի Արա Աբրահամյանի հետ: Նշենք նաեւ, որ Ս. Դեմիրճյանը իրեն ոչ այդքան հարմարավետ է զգում ՀԱԿ դաշինքում եւ քիչ հավանական է, որ ՀԺԿ-ն քաղաքակն ապագան 2017-ին կկապի ՀԱԿ-ի հետ: Այս կապակցույթմաբ մենք դիմեցինք ՀԴԿ կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որը հարցին պատասխանեց հարցով.
- Արա Աբրահամյանը նման հայտարարություն արե՞լ է կուսակցություն ստեղծելու մասին, Արամ Սարգսյանը որեւէ նման մտահղացում հայտնե՞լ է, իհարկե ոչ: Հետաքրքիր է թե ո՞վ է իր մատից համապատասխան գործողություն արել, որ հասկանա, թե ով ինչ է ուզում անի: Պարոն Աբրահամյանը եկել էր Հայաստան, մեկ օրով, իր զարմիկի հարսանիքին, հանդիպել է նախագահի հետ, իսկ հետո մեկնել է Փարիզ, որտեղ որպես բարի կամքի դեսպան պետք է ներկայացներ ՌԴ-ի հայերի միության եւ համաշխարային կոնգրեսի գործունեությունը: Ընդամենը այդքանը: Հիմա թե ով է իրենից նման բան մոգոնել դա արդեն իր խնդիրն է:
Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, ապա մենք արդեն 25 տարվա պատմություն ունենք եւ երբեք որեւէ մեկը չի կարող մատնանշել, թե մեր կուսակցությունը, որեւէ մի կոնյուկտուրային գործողություն է կատարել:
Ինչ վերաբերում է միավորումներին, ապա մենք դեռեւս 90-ականներից սկսած եղել ենք դրանց նախաձեռնողներից: Եթե դրա անհրաժեշտությունը տեսնենք, այդ մասին հանդես կգանք առավել եւս, որ ասել ենք՝ միշտ կողմ ենք, որ կենտրոնական գաղափարախոսություն կրողները միավորվեն:
Ինչ վերաբերում է, թե ինչ քաղաքական նկատառումներ ունի պարոն Աբրահամյանը, ապա ես ասել եմ, որ ես չեմ մեկնաբանում նրա քաղաքական նկատառումները, ինքն էլ չի մեկնաբանում իմ քաղաքական գործունեությունը: Դա է մեր պայմանավորվածությունը: Այսինքն ես չեմ կարող լինել կուսակցության նախագահ, կուսակցության գիծը չտանելով, տանեմ մեկ այլ գիծ: Իսկ եթե որոշ ծուռ ու մուռ թատերագետներ, կամ չեմ ուզում ասել որոշակի սեռական կողմնորոշում ունեցողներ, որոնք փորձում են իրենցից բաներ մոգոնել, ես հո չեմ գնալու նրանց հետ քննարկեմ նման հարցեր:
Շարունակելի.
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
