ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ 6.93 ԴՐԱՄՈՎ
Արխիվ 12-16ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ 6.93 ԴՐԱՄՈՎ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց՝ էլեկտարէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով: Ինչպես նշեց հանձնաժողովի ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանը, հոսանքի սակագնի բարձրացման հիմնական պատճառը փոխարժեքի տատանումներն են: Այսպիսով, օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկա:
Ի դեպ նիստին զուգահեռ ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: «Հայաստանի քաղաքացին չպետք է վճարի Բիբինի կամ մնացածի ճոխությունների համար»,- բղավում են քաղաքացիները եւ պահանջում, որ անհապաղ դադարեցնեն նիստը:
Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին մուտք գործել շենք, բայց ոստիկանները հրելով՝ թույլ չտվեցին առաջանալ: Դրսում հավաքվածներն անդադար վանկարկում են՝ «ա-մոթ, ա-մոթ»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

